Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր շուրջ 1 մլրդ 494 մլն դրամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1653 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 1585-ի համեմատ:

Նշված քրեական վարույթներից ավարտվել է 367-ը, որոնցից միայն 101֊ը’ 255 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 266-ը կարճվել է։

Ավարտված վարույթներից երկու տասնյակը հանդիսացել են երկուսից մինչև վեց տարի նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթներ: Քննված քրեական վարույթների հետ մեկտեղ Կոմիտեի քննիչների կողմից քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 2677 դիմում-հաղորդման:

Նույն ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 1․096․236․339 ՀՀ դրամը՝ նախորդ տարվա 654.115.746 ՀՀ դրամի համեմատ:

Անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 398․307․300 ՀՀ դրամը՝ նախորդ տարվա 226.714.749 ՀՀ դրամի համեմատ: Այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 1 մլրդ 494 մլն 543 հզր 639 ՀՀ դրամ, իսկ գույքային վնասի տեսքով վերականգնվել է 158.820.650 ՀՀ դրամի գույք։

Պատճառված վնասի վերականգնման նպատակով արգելանք է դրվել 455.534.243 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Միևնույն ժամանակ, Կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման և մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վարույթների քննության որակական բարելավման նկատառմամբ հաշվետու ժամանակահատվածում՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 02-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14-Լ հրամանով ստեղծվել են Կոմիտեի 6 թեմատիկ քննչական վարչությունները, նոր իմաստով վերաձևավորվել է Կոմիտեի ներքին անվտանգության և վերահսկողության վարչությունը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 18-ի թիվ 24-Լ հրամանով հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննության պլանավորման աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ ուղեցույցը, որով սահմանվել են քննության պլանավորմանը վերաբերող հիմնական պահանջները, քննության պլանի ձևերը և այլն։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում հերթապահություն սահմանելու մասին» 16-Լ հրամանով սահմանվել է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում հերթապահության կարգը։
Կոմիտեի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման նպատակով՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդակցական մարմին ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» 21-Լ հրամանով ստեղծվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդակցական մարմինը, և հաստատվել է վերջինիս գործունեության կարգը, իսկ 2025 թվականի հունիսի 9-ի թիվ 181-Ա հրամանով հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդակցական մարմնի կազմը։
Քաղաքացիների հետ առավել սերտ համագործակցությունն ապահովելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 09-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13-Լ հրամանով գործարկվել է Կոմիտեի թեժ գիծը, որի միջոցով քաղաքացիները կարող են շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։
Հստակեցվել է նաև Կոմիտեի նախագահի և վերջինիս տեղակալների մոտ քաղաքացիների ընդունելության կարգը:
Կոմիտեի ծառայողների արդյունավետ կարգապահությունն ապահովելու նպատակով՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 02-Լ հրամանում լրացումներ կատարելու մասին» 22-Լ հրամանով Կոմիտեի ծառայողների համար սահմանվել են կարգապահական բնույթի պարտականություններ։
Կոմիտեում որակյալ և արդյունավետ աշխատանքի խթանման, ինչպես նաև արդար և թափանցիկ մոտիվացիոն մեխանիզմների ներդրման նպատակով՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 18-ի
թիվ 24-Լ հրամանով հաստատվել է «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների դրամական պարգևատրման չափորոշիչները և կարգը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դրամական պարգևատրման չափորոշիչները և կարգը»։
Բարեխիղճ և արդյունավետ ծառայություն, ինչպես նաև նախաձեռնողականության բարձր մակարդակ ցուցաբերած Կոմիտեի ծառայողներին խրախուսելու նպատակով՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 29-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 17-Լ հրամանով հիմնվել է «Լավագույն ծառայող» մեդալը՝ սահմանելով նշված մեդալի և վկայականի ձևն ու նկարագիրը։
Կոմիտեի բնականոն ու անխափան գործունեությունն ապահովելու նպատակով՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 27-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 09-Լ հրամանով սահմանվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման, սպասարկման և այլըտնրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նոր կարգը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 15-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 08-Լ հրամանով սահմանվել է արձակուրդ տրամադրող սուբյեկտների շրջանակը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի՝ 2025 թվականի ապրիլի 7-ի «Մասնավոր ավտոմեքենաների շահագործման համար Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին այլընտրանքային փոխհատուցման նպատակով տրամադրվող վառելիքի չափաքանակը և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների՝ վառելիքի սահմանաչափերը սահմանելու մասին» 09-Լ հրամանով սահմանվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին գործուղման շրջանակներում այլընտրանքային փոխհատուցման նպատակով տրամադրվող վառելիքի սահմանաչափերը:
Կոմիտեի ծառայողների վկայականների միասնակությունն ապահովելու նպատակով՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 05-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին» 20-Լ հրամանով սահմանվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների միասնական նմուշի նոր վկայականի ձևը։
Կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման, աշխատանքի բարելավման, Կոմիտեն արհեստավարժ կադրերով համարելու, առողջ մրցակցություն ապահովելու նպատակով՝

2025 թվականի հունիսի 27-ին ընդունվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի մշակման նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ» թիվ 209-Ա հրամանը։
«Փողերի լվացման, ահաբեկչության դեմ ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի» 2025-2028 թվականների ազգային ռազմավարության գործողությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 13-ի «Փողերի լվացման, ահաբեկչության դեմ ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի» 2025-2028 թվականների ազգային ռազմավարության՝ Հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի գործողությունները սահմանված ժամկետներում կատարելու վերաբերյալ» 23-Լ հրամանով հստակ սահմանվել է վերոնշյալ ռազմավարությամբ հաստատված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի գործողությունները սահմանված ժամկետներում կատարելու հանձնառությունը։
Նախաքննության կազմակերպման և դրա արդյունավետության ապահովման նպատակով՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի ապրիլի 29-ի «Հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով, ինչպես նաև հանրային քրեական հետապնդման ժամկետները կասեցված քրեական վարույթների նախաքննությունը կազմակերպելու վերաբերյալ» 01-Լ հանձնարարականով սահմանվել է հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով, ինչպես նաև հանրային քրեական հետապնդման ժամկետները կասեցված քրեական վարույթների նախաքննությունը կազմակերպելու կարգը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից քրեական վարույթներով միջնորդությունները դատարան ներկայացնելու կարգի վերաբերյալ» 02-Լ հանձնարարականով սահմանվել է քննիչների կողմից քրեական վարույթներով միջնորդությունները դատարան ներկայացնելու կարգը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից վիճակագրության բաժին անհրաժեշտ տվյալների ներկայացման կարգի վերաբերյալ» 03-Լ և «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից վիճակագրական քարտերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ներկայացնելու կարգի վերաբերյալ» 04-Լ հանձնարարականներով սահմանվել է Կոմիտեի քննիչների կողմից վիճակագրության բաժին անհրաժեշտ տվյալների ներկայացման կարգը:
Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի ինքնավար և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների պաշտոնների համալրման նպատակով 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կազմակերպվել է 7 մրցույթ, նշված մրցույթներից 4-ը հայտարարվել է ինքնավար, իսկ 3-ը՝ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրելու համար:

Մրցույթների արդյունքներով հաղթող են ճանաչվել 11-ը, որոնցից 6-ը նշանակվել են համապատասխան պաշտոնների (1 ինքնավար և 5 օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ)։

Ընթացքի մեջ գտնվող 3 մրցույթներին մասնակցության հայտ է ներկայացրել 17 թեկնածու։ Այս մրցույթներով նախորդ մրցութային փուլերը հաջողությամբ հաղթահարած 8 թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը դեռևս չի ավարտվել:

2025 թվականի առաջին կիսամյակում Կարգապահական հանձնաժողովի կողմից քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 1 միջնորդություն (1 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի) և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի 1 միջնորդություն (օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման 9 ծառայողների վերաբերյալ):

Միջնորդությունների քննարկման արդյունքում Կարգապահական հանձնաժողովի կողմից կայացվել է ծառայողական քննություն հարուցելու մասին 2 որոշում՝ նշված ծառայողների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում