Չինաստանի իշխանությունները կարճ ժամանակով ազատ են արձակել Խաղաղության Նոբելյան դափնեկիր, իրավապաշտպան Լյու Սյաոբոյին` հոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը` վկայակոչելով իրավապաշտպանի եղբորը` Լյու Սյաոսյուանյային:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սյաոսյուանյային արգելել էին եղբորը հայտնել հոր մահվան մասին և հարցազրույց տալ մամուլին:
Լյու Սյաոբոն 2008 թ. դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման Չինաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման կոչերի համար: 2010 թ. նա արժանացել է Նոբելյան մրցանակի «Չինաստանում մարդու հիմնական իրավունքների համար երկարատև և ոչ բռնի պայքարի համար»: Չինաստանի իշխանությունները քննադատել են Նոբելյան կոմիտեի այդ որոշումը, քանի որ, նրանց կարծիքով, մրցանակ է շնորհվել հանցագործի:







































