Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Ակտիվության պարադոքսալ խորշերը

Հայաստանի իշխանությունը փորձում է հերոսանալ Աստանայում տեղի ունեցած և Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որևէ բեկում կամ շրջադարձ չառաջացրած, ստատուս քվոն պահպանած ԵԱՀԿ Վեհաժողովի ֆոնին` «հերոսական» դրոշակ դարձնելով Սերժ Սարգսյանի ելույթը:
Ընդդիմությունն էլ փորձում է բացատրել, թե Ղարաբաղի հարցում իրականում ինչպիսի լուրջ վտանգներ են գեներացվել Աստանայում և ինչպես է ուժգնացել և ավելացել այդ հարցով ճնշումը Հայաստանի իշխանության վրա, որը թեև Աստանայում չառարկայացավ, այդուհանդերձ առաջիկայում անպայման «միս ու արյուն» է ստանալու: Այդ ընթացքում Հայաստանում միս ու արյուն են ստանում առաջին անհրաժեշտության ապրանքների նորանոր թանկացումները, բնակչության հիմնական մասի եկամուտ հանդիսացող տարադրամի արժեզրկումը, նոր տուրքատեսակի` ավտոապահովագրության պարտադիր վճարների գանձումը, հղիները զրկվում են նպաստից և ցույց են անում իրենց այդ իրավունքի պահպանման համար, քաղաքի կանաչապատ տարածքներում շարունակվում են ծառահատումները էլիտար շենքեր կառուցելու համար, էմոների դեմ պայքարի անվան տակ երիտասարդներին հետապնդման ենթարկելու ոստիկանական մղումները, մոտենում է բանտում մնացած քաղբանտարկյալների հերթական նոր տարին, որ նրանք կդիմավորեն ընտանիքից հեռու` այն պատճառով, որ համարձակվել են իրենց այլակարծությամբ և իրենց իրավունքը պաշտպանելու համար խախտել իշխանական «ընտանիքի» անդորրը:
Հայաստանում մի կողմից շատուշատ ակտիվ պրոցեսներ են ընթանում, քաղաքացիական շարժումներն են ակտիվ, շատուշատ բաներ են կատարվում, բայց իրավիճակը կարծես թե շարունակում է մնալ նույնը: Այդ իմաստով Հայաստանի շուրջ արտաքին ու ներքին իրավիճակը շատ հետաքրքրական նմանություն ունի: Արտաքինում էլ կատարվում են դինամիկ քաղաքական պրոցեսներ, հայտարարություններ, բացահայտումներ, գաղտնազերծումներ, «արտահոսքեր», սպառնալիքներ, շանտաժներ և այլն, բայց իրավիճակը շարունակում է մնալ նույնը: Ինչո՞ւ է այդպես: Ինչո՞ւ այդ բավական նկատելի ներքին ու արտաքին աշխուժությունները չեն հանգեցնում իրավիճակի որևէ փոփոխության: Արդյո՞ք ժամանակն է քիչ, թե՞ շարժումներն ու շարժերն են անարդյունավետ, նպատակներն են տրամագծորեն հակառակ և շարժերն առաջանում կամ խթանվում ու խրախուսվում են այն բանի համար, որ հանկարծ անշարժությունը չբերի ճահճի խորացման, ինչն էլ իր հերթին կարող է սուբյեկտներին վերջնականապես անկյուն քշել և նրանց մեջ արդեն բնազդաբար արթնացնել ըմբոստության կրակը: Իսկ եթե ըմբոստության կրակը արթնանում է բնազդաբար, ապա դա հանգեցնում է կամ միջպետական, կամ քաղաքացիական պատերազմի: Արդյո՞ք հենց դրանից խուսափելու համար է, որ արտաքին ու ներքին աշխուժություն է խթանվում, խրախուսվում, ինչ-որ տեղ նույնիսկ իմիտացվում, որ հանկարծ բնազդներ չարթնանան, որ ամեն ինչ մնա գիտակցության մակարդակի վրա և լինի առավել վերահսկելի:
Թերևս գործ ունենք սպասումների տեսության հետ, որը բավական լայն կիրառում ունի այժմ Հայաստանի իշխանական համակարգում: Այդ տեսության համաձայն` բնակչության տրամադրությունները և գործողությունները լավ կառավարվում են սպասումներ ձևավորելով: Ինչպիսի սպասում ձևավորում ես հասարակության մոտ, այդպիսի վարք էլ ստանում ես և ըստ այդ վարքի կառավարում ես հասարակությունը: Մոտավորապես այդ փիլիսոփայությունն է այժմ բավական լայն տարածված Հայաստանի իշխանական համակարգում և դարձել է այդ համակարգի գործողությունների հիմնական շարժիչ ուժը, այսպես ասած` գաղափարական գեներատորը: Այդ տեսանկյունից, թերևս զարմանալի չէ, որ կարող է վարվել մոտալուտ փոփոխությունների սպասումներ առաջ բերելու քաղաքականություն` թե՛ քարոզչական ուղղակի, թե՛ նաև տեխնոլոգիական, քաղտեխնոլոգիական անուղղակի ճանապարհների և գործիքների միջոցով: Օրինակ` երբ հասարակությունը տեսնում է ակտիվ շարժեր և հնարավորինս բազմաբնույթ շարժումներ, որոնք տարբեր թեմատիկայով պարբերաբար ակտիվություն են առաջ բերում հանրային և քաղաքական կյանքում, նա թերևս տրամադրվում է մոտալուտ փոփոխությունների ականատես լինելու վիճակին. հարմար «տեղավորվում է բազմոցին», որպեսզի բաց չթողնի կատարվելիքի ոչ սկիզբը, ոչ վերջը:
Այդպիսով, ձևավորելով ակտիվ սպասումներ` հասարակության մոտ կարծես թե ձևավորվում է պասիվ վարքագիծ: Ամենևին պետք չէ բացառել, որ մենք այժմ կարող ենք շատ առումներով գործ ունենալ հենց այդ տրամաբանությամբ թելադրվող գործողությունների հետ: Խոսքը այդ երևույթի հետ գործ ունենալու տոտալ վիճակի մասին չէ: Խոսքն այն մասին է, որ կարող են լինել քաղաքացիական գործնական ակտիվությանը հանրության շատ ավելի լայն շերտերում ակտիվ սպասումներ ձևավորելու միջոցով հակադրվելու քայլեր, որոնք կարող են ազդել գործնական ակտիվություն ցուցաբերող խմբերի արդյունավետության վրա: Այստեղից հարց է առաջանում, թե արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է ակտիվ լինել փոփոխության սպասումները ցրելու հարցում, որպեսզի ստեղծվեն հանրային լայն շրջանակի ակտիվության նախադրյալներ: Միարժեք այդպես ասելը թերևս կլինի առնվազն տարօրինակ, քանի որ քաղաքացիական ակտիվության հատվածային և լոկալ դրսևորումները գոնե այն խարիսխն են այսօր, որը պահում է վաղվա Հայաստանի հույսը, իրավիճակի, կյանքի, երկրի որակի փոփոխության հույսը: Խնդիրը պարզապես այն է, որ պետք է այդ շարժումները հնարավորինս զերծ պահել ռոմանտիկայից, որպեսզի հանրային լայն շրջանակների համար դրանք դադարեն լինել ժամանցային «հեռուստահաղորդում», որոնց հանդեպ հանրության լայն շրջանակները իրենց անելիքը համարեն «հեռուստադիտողի» դեր որդեգրելը: Թերևս պետք է ինչ-որ կերպ գտնել մեխանիզմը, միջոցը հանրության ավելի լայն շերտերի հասկացնելու, որ քանի դեռ իրենք դիտորդի դերում են, փոփոխությունների սպասումը իռացիոնալ է, ինչքան էլ որ իրենց շուրջը ծավալվեն ներքին ու արտաքին ակտիվ պրոցեսներ: Բանն այն է, որ հակառակ պարագայում այդ պրոցեսների մեջ առկա այն զգալի շարժումներն անգամ, որոնք իսկապես շատ արժեքավոր են թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական տեսանկյունից, ակամայից կարող են օգտագործվել հասարակության դեմ` առաջացնելով սպասումներ և խթանելով պասիվությունը: Շատերի համար սա գուցե պարադոքս է, սակայն կարծես թե խնդիրը ակնհայտորեն գոյություն ունի:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում