Իտալիայի դատարանը Պերուջայում հանել է մեղադրանքը ամերիկուհի Ամանդա Նոքսի վրայից, որը 2007 թ. դատապարտվել էր 26 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նոքսի գործը եղել է Եվրոպայի վերջին տարիների ամենասկանդալային հետաքննությունը. նա մեղադրվում էր սեռական հողի վրա իր հարևանուհու` Մերեդիթ Քերչերի դաժան սպանության մեջ, որը Բրիտանիայի Լիդս քաղաքից ուսման նպատակով եկել էր Իտալիա:
Նոքսի հետ ազատ է արձակվել նաև նրա նախկին ընկերը՝ Ռաֆաելե Սոլեչիտոն, որը նույնպես դատապարտվել էր 26 տարվա ազատազրկման:
Դատարանի որոշմամբ՝ կինը պետք է անմիջապես ազատ արձակվի:
2009 թ. դեկտեմբերին Նոքսի կիսամերկ հարևանուհուն գտել էին նրա ննջարանում գլուխը կտրած: Հետաքննության կարծիքով` անգլուհուն սպանել էր Նոքսը սեռական խաղերի ժամանակ:







































