Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022 թթ.) Ժաիր Բոլսոնարուն, որին արգելված է պետական պաշտոններ զբաղեցնել մինչև 2030 թվականը, կարծում է, որ իր քաղաքական ներումը կարող է պայմաններ ստեղծել բրազիլական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 50%-ի չափով մաքսատուրքերի վերացման համար։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական հարթակում։
«Միջոցներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 1-ից: Որոշումը բրազիլական իշխանությունների ձեռքում է: Ներումը կծառայի խաղաղությանը տնտեսության համար», – գրել է նա։
Բրազիլիայի նախկին ղեկավարը նշել է, որ գոհ չէ մաքսատուրքերի սահմանումից, որոնք ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ինձ ուրախություն չի պատճառում տեսնել, թե ինչպես են մեր գյուղացի կամ քաղաքացի արտադրողները, ինչպես նաև սովորական մարդիկ տառապում այդ 50% մաքսատուրքից», – նշել է Բոլսոնարուն։
Նա կարծիք է հայտնել, որ Բրազիլիայի նկատմամբ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցները կրում են քաղաքական, այլ ոչ թե տնտեսական բնույթ։









































