Ֆիլիպիններում երկու հզոր թայֆունների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով հարյուրավոր մարդիկ մեկուսացած են մնացել են իրենց տների տանիքների վրա՝ սպասելով փրկարարներին:
Ինչպես հաղորդում BBC-ն, երկրի մայրաքաղաք Մանիլայից հյուսիս գտնվող հսկայական տարածություններ ողողված են ջրով: Զոհվել է շուրջ 60 մարդ, չի բավականացնում սնունդը և խմելու ջուրը:
Իշխանությունները տեղեկացնում են, որ աղետի գոտում հայտնված որոշ մարդիկ, վախենալով կողոպուտից, հրաժարվում են լքել իրենց տները:
Միաժամանակ վտանգ կա, որ շաբաթվա վերջին երկրում կարող է մոլեգնել ևս մեկ փոթորիկ:








































