ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Կուպեր անվամբ չիխուախա տեսակի շունը երկու շաբաթ առաջ գտնվել է Ֆլորիդայում, որ Կալիֆոռնիայից հեռու է հինգ հազար կմ: Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը:
Կուպերը փախել էր տնից 2009 թվականին՝ այգեպանի սխալի պատճառով, որը պատահմամբ դռնակը կիսաբաց էր թողել:
Շանը գտել են երկու անծանոթներ, որոնք նրան տարել են անասնաբույժի մոտ: Հոսպիտալի աշխատակիցները կենդանու մաշկի տակ դրված միկրոչիպից քաշել են տվյալները և միանգամից, առանց որևէ դժվարության գտել տիրոջը:
Շունը տուն կվերադառնա երկուշաբթի՝ ինքնաթիռով հաղթահարելով այն ճանապարհը, որը նա անցել էր երկու տարում:








































