Ազատության հրապարակում ընթացող Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում Գագիկ Ջհանգիրյանը, դիմելով ՀՀ քաղաաքացիներին, ասաց, որ կարիք է առաջացել վերջնական իրավաբանական հստակեցում մտցնել ու իրավական գնահատական տալ ոստիկանների հայտարարություններին, որ իրենց խաղաղ, առանց զենքի հավաքները հայտարարում են «անօրինական»: Ջհանգիրյանը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության` 29-րդ հոդվածին, որը նախատեսում է քաղաքացիների ազատության բացարձակ իրավունք, եթե այն չի խախտում հանրության իրավունքները, իսկ սահամանափակումները թվարկված են Սահմանադրության 43-րդ հոդվածով:
Ընթերցելով հաջորդ իրավական դրույթը, նա նշեց, որ եթե հավաքը խախաղ է, ապա ոստիկանը պարտավոր է աջակցել հավաքին:
«Երեկ ոստիկանությունը հայտարարել էր, որ տեղեկացնում է, թե հավաքը անօրինական է, ու դրա մասնակիցները ենթակա են պատասխանատվության»,- նշեց նա` ընդգծելով, որ իրավաբան պետք չէ լինել, որ հասկանանք, որ 32-րդ հոդվածը պարունակում է 21 դրույթ` մի ռեժիմը այն է, որ հավաքը արտոնված չէ, ու ոստիկանությունը պետք է ցրի այն, որովհետև անօրեն վտանգավոր է, երկրորդ դրույթի համաձայն` երբ մեր հավաքը խաղաղ է, ոստիկանությունը պարտավոր է աջակցել մեր հավաքին:
«Եթե մեր հավաքը խաղաղ է, ուրեմն պետք է օգնեք, ոչ թե ձեր տեղի-անտեղի հայտերով խանգարեք մեզ: Տեսեք ինչ խախտում է արձանագրել` հավաքի անցկանցման վայր հանդիսացող հուշարձանի տակ տեղադրել են մի քանի տասնյակ վրաններ»: Դիմելով ոստիկաններին` Ջհանգիրյանն ասաց. «Ո՞վ է ձեր դասախոսը, բա անհարմար չէ՞, բա վրաններ տեղադրելը հրապարակում՝ միթե՞ անօրեն, վտանգավոր գործողություն է: Անհարմար է: Տրամաբանությունը հուշում է, որ դրանք չեն խաթարում պատմամաշակութային արձանների տեսքը: Բա որ դուք այստեղ վաճառակետ եք բացել…»:
«Այդ դուք եք մեր երկիրը դարձրել ռազմական բազա, մարդկանց զրկել իրենց բնակավայրերում ազատ տեղաշարժվելու իրավունքից»
լավ մեծահասակներին եք արգելում, ահաբեկում, տրանսպորտից իջեցնում, փորքահասակ երեխաներից ինչո՞ւ եք վախենում: Թող ոստիկանները որոշեն, եթե մեզ աջակցում են՝ իմանանք, եթե ոչ` ասեն»,- ասաց Ջհանգիրյանը:








































