«Քաղաքական բանսարկուներն ասում են, որ ՀԱԿ-ը իշխանության հետ գնացել է գործարքի, սակայն Կոնգրեսի ցանկացած գործողություն ապացույց է, որ մենք իշխանության հետ գործարքի չենք գնացել»,- ՀԱԿ հանրահավաքին ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Եթե իմ որդին ապրի այնպես, ինչպես ապրում է Արթուր Բաղդասարյանի որդին, ես ինքնասպան կլինեմ: Բայց ես երբեք ինքնասպանություն գործելու պատճառ ու առիթ չեմ ունենա:
Մենք ասում ենք, որ մեր վերջնական նպատակը քրեաօլիգարխիկ իշխանության կազմաքանդումն է: Նրանք, ովքեր ուզում են կոնկրետ գործարք առաջարկել ՀԱԿ-ին, թող գան Ազատության հրապարակ և բարձրաձայնեն իրենց կարծիքը: Ուրեմն, ասում ենք՝ ՀՀ քաղաքացի, արի հրապարակ և կայացրու քո որոշումը: Եթե կայացնես որոշում, մենք կիրացնենք այն»,- ասել է նա:
Փաշինյանն ասել է նաև, որ ՀԱԿ-ը կարող է ունենալ ինչպես հաջողություններ, այնպես էլ՝ անհաջողություններ, սակայն երբեք չի պարտվել. «Մենք պարտություն չունենք, մեր միակ հանգրվանը հաղթանակն է: ՀԱԿ-ն առաջնորդվել է սկզբունքներով, նպատակներով և քաղաքացու շահերով: Նա գնալու է վճռորոշ և գնալու է մինչև վերջ, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրենքի գերիշխանություն»:







































