Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է «Occupy Wall Street» ակցիայի 700 մասնակցի, ովքեր շաբաթ երեկոյան մի քանի ժամով փակել էին Բրուքլինի կամրջի երթևեկությունը: Ինչպես հայտնում է Associated Press-ը, նրանց հասարակական կարգը խախտելու մեղադրանք է ներկայացվելու: Ավելի վաղ CNN-ը հաղորդում էր 500 ձերբակալվածների մասին:
Ինչպես նշում է Reuters-ը, ձերբակալվածների մեծ մասին դատական ծանուցում ներկայացնելուց հետո ազատ են արձակել:
Համանման ցույցերը Նյու Յորքում շարունակվում են արդեն մի քանի շաբաթ: Ցուցարարները բողոքում են ֆինանսական ինստիտուտների գործունեության դեմ` դրանց մեղադրելով երկրում առկյա ֆինանսական ճգնաժամի մեջ: