Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ինչո՞ւ է դադարեցված դեպի Երևան ուղևորափոխադրումը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Մանուկ Վարդանյանին

Պատճենը`
Լոռու մարզպետ

Արթուր Նալբանդյանին
Հայտարարություն

2011 թ. սեպտեմբերի 30-ին` առավոտյան 09:30-11:00-ն, և հոկտեմբերի 1-ին`առավոտյան ժամը 10:00-13:00-ի սահմաններում, Վանաձոր-Երևան ուղևորափոխադրումները դադարեցված են եղել:

Վանաձոր-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային տաքսիները, որոնք սովորաբար օրվա ցանկացած ժամի Վանաձորի ավտոկայանից իրականացնում են ուղևորափոխադրումներ, ավտոկայանում չկային: Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության ոչ մի ներկայացուցիչ տեղում չի եղել և փաստացի Երևան մեկնող քաղաքացիներին որևէ կերպ բացատրություն չի տրվել, թե ինչու է դադարեցված դեպի Երևան ուղևորափոխադրումը:

Ավելին, նախապես որևէ հայտարարություն չի տարածվել այն մասին, որ 2011 թ. սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին դեպի Երևան որոշակի ժամերի ուղևորափոխադրումը դադարեցվելու է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների և կազմակերպության Տաշիրի, Ստեփանավանի, Ալավերդու, Սպիտակի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրություն է իրականացվել նաեւ Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ալավերդի քաղաքների ավտոկայաններում, ինչպես նաև Վանաձոր-Երևան ճանապարհներին, որի արդյունքում արձանագրվել է, որ
դեպի Երևան ուղևորափոխադրումներ չի իրականացվում նաև այդ քաղաքներից:

Ուսումնասիրությունների ընթացքում կազմակերպության աշխատակիցները ճանապարհային ոստիկանության մեքենաներ են նկատել Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, ինչպես նաև Վանաձոր-Երևան մայրուղու Ալագյազ համայնքից դեպի Արթիկ քաղաք տանող ճանապարհին:

Ոստիկանության Արագածի բաժնի պրոֆիլի ավագ տեսուչ Ա.Ենոքյանը նշել է, որ հասարակական կարգն են հսկում, դա իրենց տարածքն է և արտարոց ոչ մի բան չկա:

Կազմակերպության աշխատակիցների հարցին, թե ինչքան են պատրաստվում հասարակական կարգը հսկել, Ա.Ենոքյանը նշել է. «Դե կասեն էլի, ծառայություն է»:

2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մամուլի կողմից տարածված տեղեկությունների համաձայն` դեպի Երևան ուղևորափոխադրումները դադարեցվել են այն բոլոր օրերին, երբ Հայ ազգային կոնգրեսը Երևանում կազմակերպել է հանրահավաք:

Այդ դեպքերում ևս որևէ հայտարարություն չի տարածվել, թե ինչու է դադարեցված ուղևորափոխադրումը, և փաստացի քաղաքացիների ազատ տեղաշարժի
սահմանափակումների վերաբերյալ բացատրություն չի տրվել:

Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակման փաստերը տարածվել են զանգվածային լրատվության միջոցների կողմից, իշխանությունները որևէ միջոցառում չեն ձեռնարկել ուղևորափոխադրումների նշված սահմանափակումները վերացնելու և նման սահմանափակումների դրսևորումները կանխարգելելու համար:

Նշված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որուղևորափոխադրումները կանոնավոր կերպով կազմակերպելու համար պատասխանատու անձինք ոչ միայն խախտել են ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, այլև դրսևորել են անգործություն խախտումները կանխարգելելու ուղղությամբ:

Ելնելով վերոգրյալից` պահանջում եմ դադարեցնել`

1. Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության լիազորությունները

2. Ալավերդի-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության լիազորությունները

3. Ստեփանավան-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության լիազորությունները

4. Սպիտակ-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության լիազորությունները
5. Տաշիր-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության լիազորությունները:

Կից ներկայացնում եմ`

1. Ա.Ենոքյանի կողմից տրված հարցազրույցը էլեկտրոնային կրիչով

2. 2011 թ. սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Վանաձորի ավտոկայանի,

Սպիտակի ավտոկայանի և Արթիկում կայանած ոստիկանության աշխատակիցների ֆոտոները:

Հարգանքներով`
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունց

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում