«Առավոտ»-ը գրում է, որ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» (ԴԳՄՔ) ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան և նրա կինը՝ ընկերության նախկին աշխատակից Ֆարիդա Ֆալլետտան, աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջով դիմել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի»։
«Ֆարիդա Ֆալլետտան ընկերությունից պահանջում է 2011 թվականի հունվար-հունիս ամիսների համար 18 000 կանադական դոլար (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների), իսկ Ռոբերտ Ֆալլետտան՝ 52 միլիոն ՀՀ դրամ»,- գրում է թերթը և հավելում.
«Այս տարվա փետրվարի 27-ին տեղեկացրել ենք, որի՝ ԴԳՄՔ սեփականատեր «Դանդի Փրիշս Մեթլզ» (Dandee Precious Metals) կանադական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզը այցելել էր Կապան և մեկ օր անց «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտային ազատել գլխավոր տնօրենի պաշտոնից»: