Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ հանրահավաքից հետո շուրջօրյա նստացույցի մասնակիցներին է այցելել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
«Առաջին լրատվական»-ի թղթակիցը հայտնում է, որ 24:00-ի սահմաններում ոստիկանական մեքենան մուտք է գործել Ազատության հրապարակ և հայտարարել, որ նստացույցն անօրինական է, ու հեռանալու կոչեր արել: Մի քանի րոպե անց մի խումբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց ուղեկցությամբ Ազատության հրապարակ են եկել նաև ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և փոխոստիկանապետ Ներսիկ Նազարյանը:
Այդ պահին նստացույցի մասնակիցները համախմբվել են, իսկ Նիկոլ Փաշինյանը հարթակից կարդացել է «Հանրահավաքների մասին» ՀՀ օրենքից մի հատված, ինչից հետո ոստիկաններն ազատել են Ազատության հրապարակը:









































