Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում կայացել է կենտրոնական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել է Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։

Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Միջոցառմանը Հունաստանի կառավարության անունից ելույթ է ունեցել արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը, Հունաստանի խորհրդարանի կողմից՝ Աթանասիոս Պլևրիսը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ատտիկայի փոխնահանգապետ Քրիստինա Կեֆալոյաննին։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դեսպանն իր խոսքում իր երախտիքի խոսքերն է ուղղել ապրիլի 24-ին Հունաստանի ղեկավարության և բոլոր քաղաքական ուժերի կողմից արված զորակցության հայտարարությունների համար։

«Ապրիլի 24-ից ի վեր Հայաստանում, Հունաստանի բազմաթիվ քաղաքներում, աշխարհի տարբեր անկյուններում հիշատակվում է Օսմանյան կայսրությունում Երիտթուրք ղեկավարության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը, հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում՝ քաղաքական, համայնքային, մշակութային։ Քաղաքական առաջնորդները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հայտարարություններով։ Չեմ կարող չհիշատակել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոստանտինոս Տասուլասի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի, քաղաքական գործիչների, խորհրդարանի գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, ինչպես մեր համար եղբայրական Հունաստանի վարչապետն է արդարացիորեն նկատում, հույն և հայ ժողովուրդների հավերժական միասնությունը հանուն ճշմարտության, արժանապատվության և արդարության»,-նշել է դեսպան Մկրտչյանը։

Ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում դեսպանը կարևորել է ցեղասպանության ժխտողականության մերժումը, դասավանդումը և ցեղասպանության օրվա համընդհանուր հիշատակումը, որոնցից բոլորը Հունաստանում գործի են դրված։

Ամփոփելով խոսքը՝ դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է.

«Ցեղասպանության կանխարգելման կարևորագույն գործոնն, իհարկե, վերջին հաշվով դիմացկուն հասարակություն կառուցելն է՝ վստահելի բարեկամներով։ Հայաստանի համար նման բարեկամ է Հունաստանը։ Պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը, ինչպես և արյունակից եղբայրներ հույները, նորից ու նորից գտնում են վերածնման ճանապարհը։ Մեր հիշողությունը զենք չէ, այլ զարթոնքի աղբյուր։ Հենց այդ հիշողությամբ ու համախմբվածությամբ միայն մեզ կհաջողվի պաշտպանել պատմական ճշմարտությունն ու արժանապատվությունը»։

Միջոցառման գեղարվեստական հատվածում ելույթ է ունեցել Հայաստանից հրավիրված օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանը՝ Քրիսթինե Թոքատլյանի ընկերակցությամբ։

Միջոցառման ավարտին Խրիստոս Վասիլոպուլոսը, որը վարում է «Ժամանակի մեքենա» /Μηχανή του Χρόνου/ հեռուստածրագիրը, ցուցադրել է իր՝ Հայոց ցեղասպանության վերապրածների հուշերի հիման վրա նկարահանած նոր վավերագրական ֆիլմից հատվածներ։ Ֆիլմի ամբողջական տարբերակը կցուցադրվի մայիսի 5-ին COSMOTE History ալիքով։

Միջոցառումը ամփոփվել է Հ․Կ․ Խաչի «Ճենազեան» միջնակարգ և «Լևոն և Սոֆիա Հակոբյան» նախակրթական դպրոցների աշակերտների երգչախմբի կատարումներով։

Այնուհետև միջոցառման մասնակիցները շարժվել են դեպի Սինտագմայի «Անհայտ Զինվորի» հուշարձան, որտեղ զետեղվել են ծաղկեպսակներ՝ ի հիշատակ 1915 թ․Հայոց ցեղասպանության զոհերի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում