Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Թուրքիան «յուղ» է լցնում Հնդկաստանի շուրջ «կրակին»

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ արդեն թուրքական վեց ռազմական բեռնափոխադրող օդանավ է ուղևորվել Պակիստան՝ տեղափոխելով հակաօդային պաշտպանության համակարգեր, նաև հրթիռներ Բայրաքթար անօդաչուների համար: Դա տեղի է ունենում Հնդկաստանի ու Պակիստանի միջև իրավիճակի թեժացման կամ լարվածության աճի ֆոնին, որ տեղի է ունենում օրեր առաջ Քաշմիրում իրականացված խոշոր ահաբեկչությունից հետո:

Այդ ահաբեկչության զոհ էին դարձել մի քանի տասնյակ մարդ, մի քանի տասնյակը՝ վիրավորվել: Հնդկական մամուլը տեղեկություն տարածեց, որ Դելին տիրապետում է տեղեկատվության, որ Քաշիմիրում ահաբեկությանը առնչություն ունեն Պակիստանի հատուկ ծառայություններ: Իսլամաբադը կոշտ էր արձագանքել՝ պահանջելով ապացույցներ: Անցնող օրերին երկու երկրների սահմանին եղել են փոխհրաձգություն:

Ինչպես առիթ ունեցա անդրադառնալ այդ թեմային անցնող օրերին, կասկած չկա, որ այդ լարման վրա շատերը կփորձեն ձեռքեր տաքացնել, և Անկարան, թերևս, դրանց թվում է: Իհարկե, կա Պակիստանի հետ ռազմական գործընկերությունն ու գործնականում դաշնակցային հարաբերությունը, բայց խնդիրը, թերևս, դա չէ, որ Թուրքական կատարում է դաշնակցային պարտք: Կոնֆլիկտը Անկարային կարող է հնարավորություն տալ ավելացնել ազդեցությունը ռեգիոնում, այդպիսով հակազդելով ոչ միայն Հնդկաստանի քաղաքական կշռի ընդլայնմանը, որի արեալում Դելին դիտարկում է նաև Կովկասը, այլ նաև այդ կերպ բացելով կենտրոնասիական մեծ ռեգիոնի առնչությամբ իր դերը բարձրացնելու հնարավորություններ:

Նվազագույնը, Անկարան, թերևս, լավ է պատկերացնում, որ հնդկա-պակիստանյան լարվածությունը լոկ պահի տակ ստեղծվող իրավիճակ չէ, այլ աշխարհաքաղաքական ռեբուսի մի դրվագ, որն ամենևին պատահական չէ, որ ծագեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հնդկաստան այցի օրը: Քաշիմիրում ահաբեկությունը տեղի ունեցավ հենց այդ օրը: Ի դեպ, ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ այս օրերին Հնդկաստանում էլ վայրէջք են կատարել ամերիկյան ռազմատրանսպորտային օդանավեր:

Կբախվե՞ն այնտեղ ԱՄՆ ու Թուրքիայի շահերը, թե կարող է աշխատել այլ սցենար, երբ համատեղ թեժացնելով ռեգիոնը, փորձ կարվի բարձրացնել «ջերմությունը» Չինաստանի ուղղությամբ: Օրերս Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Ուիթկոֆ հանդիպումից հետո ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարել էր, որ հաջողվել է ավելի մերձեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի հարցի, այլ նաև միջազգային այլ հարցերի վերաբերյալ:

Հատկանշական է, որ առայժմ Վաշինգտոնն ու Մոսկվան, կարծես թե, չեն շտապում դիրքորոշում արտահայտել Դելի-Իսլամաբադ լարվածության աճից բխող ռիսկերի վերաբերյալ: ՌԴ հետախուզության ղեկավար Նարիշկինը մի քանի օր առաջ Ադրբեջանում էր՝ Պակիստանի դաշնակից երկրում, որը միաժամանակ ՌԴ համար կարեւոր օղակ է Սանկտ Պետերբուրգից Մումբայ հնդկական նավահանգիստ հյուսիս-հարավ մեծ երթուղու համար, որ մի քանի տարի առաջ Իրանում բարձրաձայնեց ՌԴ նախագահ Պուտինը: Նարիշկինը Բաքվում խոսել էր Աֆղանստանի ապակայունացման վտանգների մասին, իսկ Բաքվի այցից հետո նաև բարձրաձայնել ԱՄՆ հետախուզության ղեկավարության հետը հանդիպելու հնարավորության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում