Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնում ունեցած իր ելույթում անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող լարված վիճակին։
Ռասմուսենը հայտարարել է, որ չի կարծում, թե Միջերկրական ծովի արևելյան հատվածում կարող են զինված բախումներ սկսվել։ Նա կողմերին (Թուրքիա, Կիպրոս, Իսրայել, Հունաստան) կոչ է արել երկխոսության ճանապարհով լուծել այդ հարցը։
Բացի այդ, Ռասմուսենը խուսափել է հակահրթիռային պաշտպանության համակարգին առնչվող փաստաթղթերն Իսրայելին հանձնելու վերաբերյալ մեկնաբանություններ տալուց։