Աշխարհի երկու տնտեսական գերտերությունների՝ ԱՄՆ–ի և Չինաստանի միջև աննախադեպ առևտրային պատերազմ է ձևավորվում, և երկու կողմերն էլ սպասում են, որ մյուսը առաջինը կզիջի:
Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյա CNN-ին հայտնել է, որ մաքսատուրքերի փոխադարձ բարձրացումից հետո ԱՄՆ-ն առաջինը չի դիմի Չինաստանին: Թրամփն իր թիմին ասել է, որ Չինաստանը պետք է առաջինը քայլ կատարի, քանի որ Սպիտակ տան կարծիքով՝ Պեկինն է ընտրել հակահարված տալու և առևտրային պատերազմն էլ ավելի սրելու ճանապարհը:
Այդ դիրքորոշումը Պեկինին է փոխանցվել մոտ երկու ամիս, ընդ որում՝ Թրամփի թիմը հստակորեն հայտնել է չինական պաշտոնյաներին, որ նախագահ Սի Ծինփինը պետք է խնդրի հեռախոսազրույց Թրամփի հետ: Սակայն Պեկինը բազմիցս մերժել է ղեկավարների մակարդակով զանգ կազմակերպելու առաջարկը:









































