«Առաջին լրատվական»-ի հավաստի աղբյուրների հաղորդմամբ` սեպտեմբերի 20-ին` հայտնի ավազակախմբի վնասազերծման օպերացիայից 3 օր առաջ, «Կոշ» ՔԿՀ-ում ինքնասպան է եղել ավազակախմբի ղեկավարներից մեկի` Եթումի (Գուրգեն Հայրապետյան) եղբոր որդին` Արայիկ Հայրապետյանը:
Նշենք, որ Գուրգեն Հայրապետյանի մյուս եղբոր որդին` Արամ Հայրապետյանը, նույնպես ձերբակալված է ավազակախմբի գործով:








































