Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը։

Մասնավորապես, Սահմանադրական դատարանը որոշել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։

Նշենք, որ 2024 թվականի հունիսի 10-ի Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումով Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել էր վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման առնչությամբ բացարձակ արգելքի սահմանումը՝ տարիքի հիմքով։ Հարկ է նկատել, որ Պաշտպանի կողմից վիճարկված դրույթներում դեռևս 2024 թվականի հուլիսի 12-ին կատարվել էին որոշակի փոփոխություններ՝ սահմանելով տարիքային այլ շեմ, որոնք Պաշտպանը ևս խնդրահարույց էր համարել Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից՝ կրկին պայմանավորված տարիքի հիմքով բացարձակ արգելքի սահմանմամբ։

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ տարիքով պայմանավորված՝ վերարտադրողականության վրա ազդող հնարավոր ֆիզիոլոգիական փոփոխություններն իրենց բնույթով բացարձակ և անվերապահ չեն, հետևաբար բոլորին բնորոշ չեն, և յուրաքանչյուր դեպքում ենթակա են մասնագիտական առանձին գնահատման:

Այս և այլ հանգամանքներով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ մարդուն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի տարիքային սահմանափակումը՝ որպես միջամտություն մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին, չի հետապնդում սահմանադրաչափ նպատակ, հետևաբար՝ չի համապատասխանում Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված՝ իրավասահմանափակման համաչափության սկզբունքին:

Ավելին, Սահմանադրական դատարանը, նկատի առնելով, որ բարձր տարիքի անձինք, ինչպիսիք նշված են վիճարկվող օրինադրույթներում, ընդհանուր առմամբ, ավելի խոցելի են ներքին տարաբնույթ ֆիզիոլոգիական գործընթացների և ախտաբանական երևույթների հանդեպ, նշել է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերարտադրողականության համար դիմելիս բարձր տարիքային խմբի անձանց նկատմամբ պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի՝ հնարավորինս բացառելու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով բեղմնավորմամբ պայմանավորված՝ նրանց կյանքին, առողջությանը և պտղի բնականոն զարգացմանն սպառնացող վտանգները՝ միաժամանակ չհանգեցնելով տարիքի հիմքով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բացարձակ արգելքի»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում