Սինգապուրում երկու օր անց հաջողվել է մարել Պուլուա Մուկոմ կղզու վրա գտնվող Royal Dutch Shell-ի նավթավերամշակման գործարանը, որը համարվում է աշխարհի նմանատիպ ամենամեծ գործարանը: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Հրդեհաշիջման աշխատանքներին օգնել է երկրի բանակի օդուժը: Հրդեհի ժամանակ հնչել է երեք հզոր պայթյուն, իսկ կրակը երևացել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Միջադեպի պատճառներն անհայտ են:







































