Մեքոնգ գետի հովտում, որը գտնվում է Կամբոջայի և հարավային Վիետնամի տարածքում, ուժեղ ջրհեղեղների պատճառով, որոնք աննախադեպ են վերջին 11 տարվա ընթացքում, զոհվել է ավելի քան 100 մարդ, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօթևան, ավերվել են տներ և կամուրջներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սակայն սա, ըստ օդերևութաբանների, վերջը չէ, քանի որ «Նեսատ» փոթորիկը շարժվում է դեպի Վիետնամի հյուսիս, ինչը կարող է մեծացնել Մեքոնգի էլ ավելի վարարելու հավանականությունը: Նշվում է, որ այս հովտում աճեցվում է Վիետնամի ցորենի մոտ 90%-ը: Այդ ցանքատարածությունների մեծ մասն այս պահին գտնվում է ջրի տակ: Վիետնամը համարվում է տարածաշրջանում ցորեն արտահանող հիմնական երկրներից մեկը, և նման իրադրության պարագայում տարածաշրջանին կարող է սով սպառնալ:








































