Սեպտեմբերի 28-ին Տալլինի Լյասնամեա շրջանում հայտնաբերվել է Էստոնիայի երիտասարդական հավաքականի նախկին բասկետբոլիստ 36-ամյա Կերտ Կեսկյուլայի դանակահարված դին:
Err.ee-ի հաղորդմամբ` տղամարդու դին հայտնաբերվել է Լյասնամեայի անտառում, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում: Հարուցվել է քրեական գործ, սակայն կասկածյալներից ոչ ոք դեռ ձերբակալված չէ:
Նշենք, որ 90-ականներին Կեսկյուլան համարվում էր Էստոնիայի լավագույն բասկետբոլիստներից մեկը: 1995թ. նա ճանաչվել է Էստոնիայի երիտասարդական հավաքականի լավագույն բասկետբոլիստ:







































