News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան շուտով կայցելի Հայաստան։ Այս մասին հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։
Դեսպանի խոսքերով՝ պլանավորված է, որ Կոբալիայի հայկական այցի ժամանակ Երևանում տեղի է ունենալու տնտեսական ֆորում, որին մասնակցելու են հայ և վրացի ձեռնարկատերերը։
Նշվում է, որ կողմերի ուշադրության ոլորտում են լինելու զբոսաշրջությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը, ճանապարհաշինությունը, հանքարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները։








































