Իրանում իրավապաշտպանական գործունեություն ծավալելու համար 11 տարվա ազատազրկման են դատապարտել մի կնոջ: Ինչպես գրում է բրիտանական Guardian-ը, Նարգես Մոհամմադին եղել է «Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի» փոխտնօրենը, նրան ձերբակալել էին անցած տարի և մեղադրանք առաջադրել անվտանգության ծառայությունների դեմ գործունեություն ծավալելու, մարդու իրավունքների կենտրոնին անդամակցելու և պետական կառավարման համակարգի դեմ քարոզչություն իրականացնելու մեջ:
Իրավապաշտպանը, ով երկու երեխաների մայր է, դատավճռի մասին տեղեկացել է իր փաստաբաններից, քանի որ դատական նիստին չի մասնակցել: Նա նշել է, որ իր գործունեությունը դատարանը որակել է որպես իշխող ռեժիմի դեմ քարոզչություն:








































