Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

«Ժառանգական» Լարիսա Ալավերդյանի ամուսինը աշխատողների փողը չի տալի՞ս

«Դե եթե Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանը մարդկանց թրաֆիքինգի կենթարկի, կաշխատցնի` փողը չի տա, մնացածից ես ի՞նչ սպասեմ, ի՞նչ կարամ մտածեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Միքայել Արամյանից դժգոհեց նրա սեփականությունը հանդիսացող «Վահագնի» ՓՀԷԿ-ի (հիդրոէլեկտրակայանի) շինաշխատանքների կազմակերպիչ Արտյուշա Թադևոսյանը: Նա մի խումբ աշխատակիցների հետ միասին Միքայել Արամյանից պահանջում է իրենց հասանելիք 14 մլն-ը, որն այդպես էլ չի վճարվել:

Որտեղից և ինչպես է առաջացել այդ գումարը:

Նախ սկսենք նրանից, որ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի ամուսինը` Միքայել Արամյանը, որոշում է 2008-ին հիդրոէլեկտրակայան կառուցել Լոռու մարզում` Տանձուտ գետի վրա, որի խողովակաշարի երկարությունը ջրընդունիչից մինչև տուրբինային փական 20,120 մետր է և ձգվում է Վանաձորից Փամբակ, և հայտնի չէ, թե էլի մինչև ուր: Եվ ահա Մ.Արամյանը` որպես պատվիրատու, դիմում է «ՍերնդեՍերունդ» շինարարական ՍՊԸ-ին: Այս կազմակերպության տնօրեն Մկրտիչ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է շփվել «Ապահով տանիք» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Արամյանի հետ, սակայն հետո է հասկացել այդ անվան իմաստը իրականության մեջ. ««Ապահով տանիքի» պատվիրատուն հանձնարարեց մեզ կատարել աշխատանքները: Այդ հանձնարարության ընթացքում ես` որպես փորձառու շինարար, շինարարական կազմակերպության ղեկավար, ստանձնեցի էդ գործը ու ստանձնելով հանդերձ` պայմանագիր կնքելու ընթացքում պայմանավորվեցինք, որ կան շինարարական փաստաթղթեր, այսինքն` նախագիծ, նախահաշիվ և շինթույլտվություն: Արամյանը, ով որ ամուսինն է հանդիսանում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի, կարելի է ասել` բեսպրեդել կարգավիճակում է մինչև էսօր… 2008թ.-ի հունիս ամսից մենք սկսեցինք. նախագծային նախահաշվային փաստաթղթեր չուներ, ուղղակի ցույց էր տալիս` ստեղից էս պտի կառուցենք, ընդեղից էն պտի կառուցենք: Ասեցի` երևի լուրջ մարդ է` տարիքն առած, ի վերջո կինը Ազգային ժողովի պատգամավոր է, ընդդիմության ներկայացուցիչ, վստահեցի, սկսեցինք պայմանագիր կնքել ու ըտեղից սկսվեցին մեր դժբախտ օրերը: Այսինքն` ես չէի ուզենա մեր երկրի շահերը չպաշտպանելով առաջ ընթանալ»:

Գործը սկսելիս Արամյանն ասել է, որ շինաշխատանքների իրականացման` քանդվող տեղերում ոչ մի կոմունիկացիա չկա, սակայն, լինելով փորձառու շինարար, Գրիգորյանը դիմել է համապատասխան կառույցներին` հավաստիանալու, և հանկարծ պարզել, որ անվստահելիություն է առաջանում. «Վանաձորի քաղաքապետարանում կա ճարտարապետի օգնական: Նրան ասեցի` էս տարածքը պիտի քանդեմ, ըտեղ ի՞նչ կոմունիկացիաներ կան` գնանք ջրմուղ, գնանք գազի գրասենյակ, էլցանց` տեսնենք: Մեկ էլ պատահական դիտահորի բերանը բացեցինք, տեսանք ԱրմենՏելի օպտիկական կաբելն է անցնում: Իսկ ինքն ասում էր` ստեղից ոչ մի բան չի անցնում: Այսինքն` ինձ կարող ա փաստի առաջ կանգնացներ: Դրանից հետո ես զգացի` վտանգավոր մարդու հետ եմ ես մտել գործարքի` ոչ նախահաշիվ կա, ոչ նախագծային փաստաթղթեր կան, ոչ շինթույլտվություն կա, ես ասեցի էս վտանգը գալիս է իմ ֆիրմայի գլխին` իր տված գումարով աշխատանքն ամփոփեցի` հրաժարվեցի… Ես զարմանում եմ` էսօր որևէ մեկը եթե ուզենա Հայաստանի որևէ բանկից 100 դոլարին համարժեք վարկ վերցնել, բոլոր փաստաթղթերը պահանջում են: Թե էդ կազմակերպությանը ոնց էին տրամադրել առանց նախահաշիվ, առանց նախագիծ շինթույլտվության վարկեր, ես ուղղակի զարմանում եմ: Ինձ պարզ չէր»: Մինչ Մկրտիչ Գրիգորյանի հրաժարվելը Միքայել Արամյանը հասցնում է ծանոթանալ Մ.Գրիգորյանի աշխատակից Արտավազդ Թադևոսյանի հետ և նրան ընդունում որպես շինաշխատանքների կազմակերպիչ, քանի որ նա չուներ իրավաբանական անձի կարգավիճակ: Եվ աշխատանքների ավարտից հետո Ա.Թադևոսյանը իր շինանձնակազմի հետ կանգնում է փաստի առաջ: «Շինարարությունն արդեն երկու տարի է ավարտվել է, ինքը եկամուտ ունի, մեծ եկամուտ: Հայաստանի ամենահզոր ԳԷՍ-երից է… Խաբեբայի մեկն է, մի խոսքով: Զարմանում եմ, թե ոնց են մտել «Ժառանգություն» կուսակցության թևի տակ. ապահով տանիքը հենց էդ է»:

Արտավազդ Թադևոսյան. «Մկրտիչի պայմանագրի չեղյալ համարելուց հետո պարոն Արամյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք: Ես ընդունվեցի իրա մոտ` որպես աշխատանքների կազմակերպիչ, լրիվ բրիգադը հավաքել եմ Գյումրիից, սկսած` զոդող, էքսկավատորշչիկ, բանվոր, բացի պովրից, որը եղել է Վանաձորից: Մնացել ենք ընդեղ, տուն ենք եկել տասը օրը մեկ, կամադիրովչնի վարիանտով ենք աշխատել… Սկզբնական աշխատանքները վարձատրել է ժամանակին: Մենք գծային աշխատանքներն ավարտեցինք, զուգահեռ մեր ընկերը` Մերուժանը, երկրորդ բրիգադայով աշխատում էր ջրընդունիչի և տուրբինների տեղադրման օբյեկտի վրա, որը գտնվում էր արդեն Փամբակում: Որոշ հատվածի շինարարության ավարտից հետո ջրերը բարձրացել լցվել էին դպրոցը Լոռու մարզի` ընդեղ, որտեղից կանցնի խողովակաշարը, բայց բնական աղետի ժամանակ էլ դիմացել է, և ոչ մի արտառոց բան չէր եղել: Երևում էր, որ որակով գործ է արված: Ինքը քանի որ ԳԷՍ-ը ապահովագրել էր բանկային համակարգով` դրա դիմաց փող տվեցին… Էդ ԳԷՍ-ը զրոյից մենք ենք սկսել:

Խողովակաշարը եղել է մոտ 3800 մետր` Վանաձորից մինչև Փամբակ: Դա միացրել են ինչ-որ կոմունիստական ժամանակներից մնացած գծի: Այդ գծի երկարությունը 17 կմ է»,- դժգոհում էր Արտավազդ Թադևոսյանը` նշելով, որ ընդհանուր առմամբ Արամյանն իրենց` 15 աշխատակիցներին պարտք է 14 մլն դրամ, որն էլ և պահանջում են պատգամավորի ամուսնուց, սակայն չեն կարողանում ստանալ: «Եթե մեկի հետ աշխատում ես, ժամանակի ընթացքում հարաբերությունները փոխվում են. մարդը մարդու իրավունքների պաշտպանի տեսքով է հանդես գալիս, մի տեղ էլ դու քեզի վատ ես զգում, որ թղթաբանության հետևից ընկնես, կինը Ազգային ժողովի դեպուտատ: Դե եթե Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանը մարդկանց թրաֆիքինգի կենթարկի, կաշխատցնի` փողը չի տա, մնացածից ես ինչ սպասեմ, ինչ կարամ մտածեմ: Դրանից հետո ես դիմել եմ իրան` բանավոր, մարզպետի (Արամ Քոչարյանի) կաբինետում խոսակցություն է եղել: Մարզպետը վերահաշվարկել է, տեսել է, որ էդ փողը իրենք մեզ տվող են: Ինքը (Մ.Արամյանը) պատճառաբանեց շինարարական նորմերով, քանի որ գործն ավարտել եք դուք, ԳԷՍ-ը աշխատացնում ես, եթե ընդեղ ինչ-որ թերություններ եղան, սմետնի ստոիմոստի 20 տոկոսն եմ հետ պահել, բան, էդ փողին դուք կվերականգնեք մնացած աշխատանքները: Դրան էլ համաձայն եղանք: Ուղիղ 1 տարի 8 ամիս է ԳԷՍ-ը կաշխատի»: Աշխատակիցների հաշվարկներով` ՀԷԿ-ը օրական 2,5 մլն դրամի էլեկտրաէներգիա է արտադրում, բայց սեփականատերը փողը չի տալիս, աշխատակիցներին էլ խուսափում է հանդիպել: Նույնիսկ նրանց ուղարկած գրավոր նամակին չի պատասխանել, և խաբված շինարարներն իրենց իրավունքները պաշտպանելու համար պատրաստվում են դիմել դատարան: Նրանց կարծիքով` նախկին մարզպետ Արամ Քոչարյանը Միքայել Արամյանի հետ է այդ բիզնեսը դրել:

Փորձեցինք կապվել նաև Միքայել Արամյանի հետ, սակայն այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին: Պատրաստ ենք տպագրել նաև նրա պարզաբանումները:

Էլմիրա Մարտիրոսյան
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում