Ավելի քան 3 հազար շնաձուկ է սատկել Տեխաս նահանգի ափերի մոտ որսագողերի ցանցերի մեջ: Այս մասին հայտարարել են նահանգային իշխանությունները: Նրանց խոսքերով` ցանցերը տեղադրված են եղել Մեքսիկայի սահմանի մոտ՝ Սաուս Պադրե կղզու մերձակայքում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Ցանցը, որի մեջ են հայտնվել տարբեր տեսակի շնաձկներ, ձգվում էր 4 կիլոմետր երկարությամբ: Ես նախկինում երբեք չէի տեսել, որ այդքան շնաձկներ միանգամից ընկնեն ցանցի մեջ ու սատկեն»,- ասել է նահանգային իշխանության ներկայացուցիչ Ջեյմս Դանքսը: Նրա տեղեկություններով` ցանցերն անօրինական տեղադրվել էին մեքսիկացի ձկնորսների կողմից:







































