Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ազգային ժողովի նախագահը այցելեց Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան

Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Պոտսդամում այցելեց Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջեց Լեփսիուսի տուն-թանգարանում, հանդիպում ունեցավ թանգարանի գիտաշխատակազմի հետ: Տուն-թանգարանի տնօրեն, «Յոհաննես Լեփսիուս» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Հանց-Ուլրիխ Շուլցը մանրամասն ներկայացրեց Լեփսիուսի կյանքն ու գործունեությունը:
Նշենք, որ գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական, արևելագետ Յոհաննես Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով: Նա դատապարտել է թուրքական իշխանությունների` հայերի բնաջնջմանն ուղղված գործողությունները եւ իր երկրի կառավարությունից պահանջել ջանքեր գործադրել դադարեցնել հայերի կոտորածները: Նա իր աշխատություններում ապացուցել է, որ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում Առաջին աշխարհամարտի ժամանակ իրագործվել է հայերի ցեղասպանություն: Լեփսիուսը մասնակցել է հայերի սպանդի դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը, իր ելույթներում ընդգծել, որ այդ հանցագործությունը կատարել է թուրքական կառավարությունը` սուլթանի գլխավորությամբ: Արևմտահայերին օգնելու նպատակով նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Գերմանահայկական ընկերություն», իսկ 1915 թ-ի սեպտեմբերին շվեյցարական թերթում տպագրվել է նրա «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը, որը հայապաշտպան մեծ արշավի սկիզբը դրեց: «Եթե մի ազգ իր բնական հատկանիշներով կոչված է դառնալու բարձր մշակույթի կրող, ապա դա հայ ազգն է»,-գրել է Յոհաննես Լեփսիուսը: Պարոն Շուլցը ԱԺ նախագահին նվիրեց Լեփսիուսի «Հայ ժողովրդի վիճակը Թուրքիայում» աշխատությունը:
Դիմելով ներկաներին` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը անգնահատելի համարեց Լեփսիուսի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սկզբնավորման գործում: Նրա խոսքով` հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լեփսիուսին, քանի որ նա առաջինն էր, որ իր աշխատություններում և հոդվածներում բարձրաձայնեց Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ պետական մակարդակով իրագործվող մասսայական բնաջնջումը և սպանդը: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած առաջին ցեղասպանությունը արժանանալու է համընդհանուր ճանաչման ու դատապարտման եւ վերականգնվելու է պատմական արդարությունը: «Յոհաննես Լեփսիուսը միայնակ դուրս եկավ պայքարի հանուն հայ ժողովրդի և փորձեց անել հնարավորը հայերի ջարդերը կասեցնելու համար: Պայքարեց բռնության ու անարդարության, վայրագությունների և դաժանության դեմ` հետագայում իր կյանքը նվիրելով աշխարհասփյուռ հայերի ճակատագրի բարելավմանն ուղղված բարեգործությանը: Ահա թե ինչու այս թանգարանի, ես կասեի Հիշատակի տան նշանակությունը անցնում է ոչ միայն Բրանդենբուրգ երկրամասի, այլ նաև Գերմանիայի սահմաններից: Դոկտոր Լեփսիուսի կյանքը մենք հիրավի դիտում ենք որպես ժամանակաշրջանի հայ ժողովրդի պատմության մաս»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: ՙՀայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ միջազգային հանրության խնդիրն է, քանզի ժամանակին ճանաչված և դատապարտված չլինելով, այն ճանապարհ հարթեց 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանությունների ու էթնիկ բնաջնջումների համար: Ուստի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության և, հատկապես, Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ հանդիսացող Թուրքիայի կողմից, մենք դիտում ենք որպես նման ոճրագործությունների կանխարգելման լավագույն երաշխիք»: ԱԺ նախագահի խոսքով` պատմական արդարության վերականգնումը Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նաև երկու հարևան երկրների միջև և տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման համատեքստում: «Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը որպես պատմական իրողություն, և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ փորձ կատարվեց բարելավել հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև: Բարելավել առանց նախապայմանների: Միջազգային բարձր միջնորդությամբ Ցյուրիխում ստորագրվեցին սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություններ: «Ցավոք, Թուրքիան պատրաստ չէր, և այսօր էլ պատրաստ չի իր տրամաբանական ավարտին հասցնել սկսած գործընթացը` արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո առաջ քաշելով նախապայմաններ, ինչը բացարձակապես անընդունելի է հայկական կողմի համար: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ձգտումով Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանությունը և հայրենազրկման իրողությունը: Միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Պոտսդամում այցելեց ՙՍեսիլ հոֆ՚, որտեղ 1945 թ. տեղի է ունեցել Պոտսդամի հայտնի կոնֆերանսը:
Սեպտեմբերի 27-ին նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ, իսկ երեկոյան Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Բեռլինի մեծ համերգասրահում կայանալիք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգին եւ պաշտոնական ընդունելությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում