Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը կվերախաղարկվի մեկ այլ օր:
Ինչպես գրում է Sky Sport-ը, «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը կվերախաղարկվի առաջիկա օրերին:
Սերիա Ա-ի հերթական տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Ֆիորենտինա»-ին: Առաջին կեսի 17-րդ րոպեին խաղն ընդհատվեց «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ Էդուարդո Բովեի ուշագնաց լինելու պատճառով:
Ֆուտբոլիստին խաղադաշտից դուրս են բերել պատգարակով և մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային: Խաղը դադարեցվել է:










































