Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։ Նախարարի խոսքով՝ համաշխարհային ուսումնասիրություններն ու միտումները ցույց են տալիս, որ ժողովրդագրության ոլորտում առկա մարտահրավերները վերաբերում են ոչ միայն ծնունդների ցածր աճին, այլ նաև բնակչության կառուցվածքին, այդ թվում՝ սեռատարիքային կազմի միտումներին, մարդկային կապիտալի զարգացման վրա դրանց ունեցած ազդեցությանը և այլն։

Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է տվյալ մարտահրավերների կանխարգելման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների կարևորությունը՝ նշելով, որ ռազմավարական փաստաթղթով նախատեսված միջոցառումները կիրականացվեն չորս հիմնական ուղղություններով՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի զարգացում։

«Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված նպատակների իրականացման համար մշակվել է ավելի քան 190 միջոցառում, որոնք նախատեսվում է իրականացնել մինչև 2040 թվականը։ Փաստաթղթով նաև հոլիստիկ մոտեցում է ցուցաբերվում ընտանիքի, երեխայի խնամքի և կանանց աշխատանքային ներգրավվածության նկատմամբ, ինչը հնարավորություն կտա ապահովել ծնելիության աճ և զարգացնել մարդկային կապիտալը»,- նշել է նախարարը։

Նիստի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է ժողովրդագրության ոլորտում սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նախարարի տեղակալը խոսել է նաև ժողովրդագրության ոլորտի ներկայիս իրավիճակի, ռազմավարական ծրագրերի, ժողովրդագրական լանդշաֆտի, դրա ունեցած հիմնական ազդեցությունների և այլնի մասին։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում