Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Մակրոնը և Էրդողանը հայ-ադրբեջանական կարգավորումը քննարկե՞լ են

Բուդապեշտում ընթացող Եվրոպայի քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակներում կայացել է Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Ռեջեպ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այդ մասին հայտնում է «Անադոլուն»՝ հղելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը:

Ըստ այդմ՝ նախագահները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները: Թուրքիայի նախագահն ասել է, որ երկու երկրների միջև կապերը հիմնված են խորը պատմության վրա, և առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը շահավետ կլինի երկու երկրների համար:

Էրդողանը վերստին հավաստիացրել է, որ Թուրքիայի ռազմավարական հեռանկարը Եվրամիությանն անդամակցությունն և գործընթացն ակտիվացնելու անհրաժեշտություն կա: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մաքսային միության նորացման և մուտքի ազատականացման վերաբերյալ տրված խոստումները պետք է կատարվեն:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ բոլոր երկրների շահերից բխում վերջ տալ Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի միջև լարվածությանը՝ հիմք ընդունելով խաղաղությունը և դրան հասնելու դիվանագիտական միջոցները:

Մակրոն-Էրդողան հանդիպմանն անդրադարձ եղե՞լ է հայ-ադրբեջանական կարգավորմանը, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության հեռանկարին: Թուրքիայի նախագահը Բուդապեշտ է մեկնել Բիշքեկից, որտեղ գումարվել է ՔՊԿ գագաթաժողով: Բաքվի իշխանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ իր ելույթում նա ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պետք է ամրագրի շեհիդների արյան գնով Ադրբեջանի ձեռք բերած նվաճումները:

Երևում է, ՔՊԿ գագաթնաժողովում հայ-ադրբեջանական կարգավորումը քննարկվել է: Նույն տեղում Բաքվի մեկնաբանը նկատել է տվել, որ Ղազախստանի նախագահ Տոկաևը Բիշքեկ է ժամանել Փարիզից և ընդգծել ֆրանս-ղազախական համատեղ կոմյունիկեն, որով կողմերն աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին՝ հիմք ընդունելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն:

Ըստ երևույթին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մակրոն- Տոկաև համատեղ կոմյունիկեի այս դրույթի վերաբերյալ դժգոհություն է արտահայտել: Շատ հավանական է, որ Բուդապեշտում Էրդողանը Ֆրանսիայի նախագահի հետ շոշափել է նաև ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը:

Ղազախստանի հետ առևտրատնտեսական համաձայնությունների փաթեթը, որ ստորագրվել է նոյեմբերի 5-ին, ընդհանուր առմամբ ունի ավելի քան երկու միլիարդ եվրոյի արժեք: Նման ծավալի ներդրումների և ապրանքաշրջանառության լոգիստիկա է ընտրվել այսպես կոչված «միջին միջանցքը»: Փաստացի խոսքը Բաքու-Կարս երկաթուղու մասին է: Այստեղ առանց ֆրանս-ադրբեջանական համաձայնության՝ բարդություններն անխուսափելի կլինեն:

Հայ-ադրբեջանական ենթադրյալ պայմանագրի մասին Էրդողանի բիշքեկյան հայտարարությունը և Մակրոն-Տոկաև կոմյունիկեի համապատասխան ձևակերպումը, եթե նրբանկատորեն ձևակերպենք, նույնիմաստ չեն:

Ի՞նչ խնդիր է Ալիևի անունից Ֆրանսիայի նախագահին ներկայացրել Էրդողանը: Հնարավոր է՝ նա ստեղծված հնարավորությունն օգտագործում է՝ շահագրգիռ կողմերին հիշեցնելու, որ Հարավային Կովկասի հարցերն առանց իր ազդեցիկ մասնակցության լուծելու փորձերն անիմաստ են: Մյուս կողմից՝ որքանո՞վ է Ֆրանսիան հավատարիմ հռչակագրած դիրքորոշմանը կամ Էրդողանը Մակրոնի հետ բանակցություններն ինչպե՞ս է «մատուցելու» Պուտինին, որ արտգործնախարար Լավրովի անունից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը «վաղաժամ» է տեսնում: Բուդապեշտում կայացել է նաև Փաշինյան-Էրդողան հանդիպում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում