Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն առաջատար է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում՝ ձայների 51,93 տոկոսով, Մայա Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 48,07 տոկոսը, հայտնում է Մոլդովայի ԿԸՀ-ն:
Հաղորդվում է, որ այս պահին մշակվել է քվեարկության արձանագրությունների ավելի քան 80 տոկոսը։








































