Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Ինչպես WikiLeaks-ը ալեկոծեց Հայաստանը

Թեև WikiLeaks սկանդալային կայքի կողմից օրերս հրապարակված հազարավոր փաստաթղթերից միայն մի քանիսն են առայժմ առնչվում Հայաստանին, սակայն դրանք արդեն իսկ ալեկոծել են ներհայաստանյան քաղաքական կյանքը, և իշխանությունները դեռ երկար սրա տակից չեն կարողանալու դուրս գալ:
Զենքի տեղափոխում
Սկանդալային կայքի Հայաստանին առնչվող հիմնական բացահայտումը 2008 թվականի դեկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի նամակն է` ուղղված Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզային, պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդին: Այդ նամակում, ամերիկացի պաշտոնյան ուղիղ տեքստով գրում էր այն մասին, որ Հայաստանից Իրան է տեղափոխվել զենք (գնդացիրներ և հրթիռներ), որոնցով հետագայում Իրաքում սպանվել և վիրավորվել են ամերիկյան զինծառայողներ: Կայքը հրապարակել էր նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի նամակը` ուղղված Սերժ Սարգսյանին, որտեղ նշվում է անգամ Հայաստանի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների մասին:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս համատեքստում առավել քան կարևոր է պաշտոնական Երևանի արձագանքը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն այդ կապակցությամբ հայտարարել է, թե ինքը չի մեկնաբանում այլ երկրների գաղտնի փաստաթղթերը: Վլադիմիր Կարապետյանի խոսքով, «Հայաստանի պաշտոնական արձագանքը ուղղակի բավարար չէ, քանի որ մեղադրանքը շատ լուրջ է և շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի վարկի և հեղինակության համար»: «Եվ դա հաշվի առնելով` ես կցանկանայի, որպեսզի այդ կասկածը վերանար, և Հայաստանը չներկայանար որպես զենքի ապօրինի տրանզիտի պետություն: Այսինքն` պետք է լիներ շատ միանշանակ և կտրուկ հերքում, ինչը չեղավ, և հենց դա էլ ինձ մոտ կասկածներ է հարուցում, որ հնարավոր է` այդ գործարքը, իրոք, տեղի ունեցած լինի: Ամենայն հավանականությամբ, փաստաթղթում նշվածը համապատասխանում է իրականությանը», – հայտարարեց Կարապետյանը: Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արձագանքին (որտեղ չհերքելով փաստաթղթի իսկությունը` միայն դատապարտվում էր դրա հրապարակումը), ապա Կարապետյանի խոսքով, դեսպանատունն այլ արձագանք չէր էլ կարող տալ, քանի որ այդ արձագանքն «ամբողջությամբ Պետքարտուղարության պատասխանի ծիրին մեջ է»: Քաղաքական հետևանքների մասին խոսելիս Վլադիմիր Կարապետյանը հույս հայտնեց, որ հայկական կողմը դասեր է քաղել կատարվածից, և նման դեպքերն այլևս կբացառվեն:
Վրացական իգնոր
Սկանդալային կայքի մյուս ուշագրավ հրապարակումն այն մասին է, որ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմի օրերին Վրաստանի բարձրագույն իշխանությունը` նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի մակարդակով, բավականին երկար ժամանակ արհամարհում էր իր հայաստանյան կոլեգաներին և հրաժարվում ոչ միայն հանդիպել նրանց հետ, այլև` անգամ պատասխանել նրանց հեռախոսազանգերին: Մեզ հասած տեղեկություններով, նման աննախադեպ պահվածքի համար Վրաստանի իշխանությունները ունեին հիմնավոր պատճառներ. վկայություններ կան այն մասին, որ այդ պատերազմի ժամանակ մի քանի անգամ դեպքեր են արձանագրվել, որ Վրաստանի տարածքը ռմբակոծած ռուսական կործանիչները այդ երկրի տարածք են մտել Հայաստանից: Հնարավո՞ր է, որ դա լիներ վրացական իշխանությունների այս աննախադեպ արհամարհանքի պատճառը: Վլադիմիր Կարապետյանն ասում է, որ, ըստ էության, որևէ մեկն առայսօր չի էլ հերքել այդ փաստը: «Հնարավոր է, որ այդ տեղեկությունները հիմք ընդունելով էլ` Վրաստանի իշխանությունները համապատասխան վերաբերմունք են ցուցաբերել: Սակայն պետք է նաև անպայման հաշվի առնել այն, թե ինչպիսի սթրեսային վիճակի մեջ է եղել Վրաստանի ղեկավարությունը: Ի վերջո, նաև մի հանգամանք էլ կա. սա մեր պաշտոնյաների ներկայացրած տարբերակն է, իսկ թե իրականում ի՞նչ է եղել այդ օրերին, դժվար է ասել», – նշեց Կարապետյանը:
Նալբանդյանն ու Ջավախքը
Նույն դեպքին առնչվող փաստաթղթի շարունակության մեջ նշվում է, որ սրտնեղելով վրացական իշխանությունների պահվածքից` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ամերիկացի դիվանագետների մոտ հոխորտացել է, թե «էլ ի՞նչ են նրանք (վրացիները.- հեղ.) ուզում մեզանից, Հայաստանի կառավարությունը խուսափում է Վրաստանի մասին որևէ բացասական հայտարարություն անելուց»: Նալբանդյանը նաև ոչ ավել-ոչ պակաս «զգուշացրել» է, որ նման հայտարարությունները խնդիրներ կարող են առաջացնել, քանի որ Ջավախքի էթնիկ հայերի արձագանքը կարող է «շատ վտանգավոր լինել» Վրաստանի համար: Ու չնայած իր ասածներում տեղ գտած ակնհայտ սպառնալիքին, Նալբանդյանը հավելել է, թե «սա այն խաղաքարտը չէ, որ հայկական կողմը կարող է խաղարկել» Վրաստանի հետ, որ սա ընդամենը «իրականություն» է: Եթե դուրս գանք դիվանագիտական տերմինաբանությունից, կարելի է փաստել, որ արհամարհանքից վիրավորված Նալբանդյանը փորձել է Ջավախքի միջոցով շանտաժ անել վրացիներին: Վլադիմիր Կարապետյանն ասում է, որ եթե այդ ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը, ապա «ես ափսոսում եմ, որ նման ոչ կոռեկտ, ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն է արվել Նալբանդյանի կողմից»:
Ադրբեջանա-թուրքական տանդեմի մասին
Հրապարակված նյութերի մեջ նաև տեղ է գտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Թուրքիայի վարչապետի մասին արած ոչ կոռեկտ հայտարարությունը, ըստ որի` «Ալիևը հավանության չի արժանացնում Էրդողանի կառավարության գործողությունները` ընդգծելով նրանց վարած քաղաքականության «միամտությունը», նախաձեռնությունների ձախողումը, մասնավորապես արևմտյան դաշնակիցների աչքերում Թուրքիայի դիրքերի թուլացումը` Իսրայելի նկատմամբ թշնամական վերաբերմունք դրսևորելուց հետո»: Այս հրապարակումը հայաստանյան իշխանական ներկայացուցիչներին և «պատասխանատու» ԶԼՄ-ներին ամենից շատ է դուր եկել: Նրանք արդեն միաբերան կարծիքներ են հնչեցնում, թե սրանից հետո Թուրքիան կփչացնի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, ինչը պատճառ կդառնա, որ ԼՂ հարցում փոխվեն վերջինիս դիրքորոշումները, և ի վերջո հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն այլևս չեն կապի ԼՂ հարցի կարգավորման հետ: Վլադիմիր Կարապետյանի խոսքով, ըստ էության, միշտ էլ հայտնի է եղել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարբեր հարցերի շուրջ որոշակի տարաձայնություններ կան և այնպես չէ, որ իրենց դիրքորոշումները բոլոր հարցերում համընկնում են: «Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա վերջին երկու տարվա ընթացքում, այն բանից հետո, երբ Գյուլը եկավ Հայաստան, նրանց բոլոր քայլերը կատարվում են միասնաբար, իսկ ճնշումները հայկական կողմի վրա համաձայնեցված են: Եվ որևէ դեպք չի եղել, որ այդ համաձայնեցված լինելու հանգամանքը կասկածի տակ առնվի: Թուրքիան երբեք չի հրաժարվի Ղարաբաղից, չի բացի սահմանը` առանց ԼՂ հարցի կարգավորման, անգամ այս բացահայտումներից հետո», – ասում է Կարապետյանը:
Հ.Գ. Ի դեպ, WikiLeaks-ի ղեկավարությունը արդեն հայտարարել է, որ Հարավային Կովկասին առնչվող դեռևս բազմաթիվ փաստաթղթեր ունի հրապարակվելու ենթակա: Ընդ որում, կան Հայաստանի մասին ավելի քան 1500 փաստաթղթեր. ի դեպ, ավելի շատ, քան Վրաստանին և Ադրբեջանին առնչվող փաստաթղթերը: Թերևս մնում է միայն կռահել, թե ինչ կլինի այն բանից հետո, երբ այդ փաստաթղթերը սկսեն հերթով հրապարակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում