Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 26-ին Իսրայելի՝ Իրանին հասցրած հարվածներն անվանել է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության խախտում։
«Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ, որն ուղղված է մի քանի նահանգներում ռազմական օբյեկտներին, Իրանի ինքնիշխանության կոպտագույն խախտում է և լարվածության աճ՝ ուղղված տարածաշրջանի երկրների բնակչության և նրանց անվտանգության դեմ», – ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված հայտարարության մեջ։









































