Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ռազմաօդային ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանի հարավում հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի ավելի քան 200 թիրախի։ Այդ մասին ասված է հոկտեմբերի 25-ին ԻՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Վերջին օրվա ընթացքում իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների ավելի քան 200 թիրախի Լիբանանի հարավում: Բացի այդ, ԻՊԲ զինծառայողները հայտնաբերել, կրակ են բացել և ոչնչացրել ծուղակ լարող ահաբեկչական բջիջը։ Զինծառայողները նաև հայտնաբերել են լիցքավորված «Կորնետ» հրթիռային կայանք և ապամոնտաժել են այն», – նշված է հայտարարության մեջ։









































