Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հայաստանի ԿԳՄՍ նախարարն ու Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են կրթության ոլորտին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես  տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառությունը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով, որ նրա աշխատանքը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցության զարգացմանը և նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Նախարարը տեղեկացրել է՝ գերմանական առաջատար ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ արդեն իսկ առկա է համագործակցության արդյունավետ փորձ: Անդրադառնալով կրթության և գիտության բնագավառում հարաբերությունների խորացմանը՝ կողմերն անդրադարձել են միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին, ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրերի, համատեղ կրթագիտական նախաձեռնությունների իրականացմանը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել նպաստելու Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների խորացմանը: Դեսպանը կարևորել է կրթության, գիտության, լեզվի դասավանդման և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով մասնավորապես մշակութային կրթության կարևորությունը։

Դեսպանն ուրախությամբ փաստել է՝ Հայաստանում 42 հազար սովորող ուսումնասիրում է գերմաներեն, և լեզվի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է: Այս համատեքստում՝ կողմերը կարևորել են կրթության տարբեր մակարդակներում համագործակցության զարգացումը՝ շեշտելով նաև դուալ կրթության համակարգում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում: Դեսպանը կարևորել է նաև Երևանում Գյոթե կենտրոնի գործունեությունը:

Կողմերն անդրադարձել են նաև գերմաներենի` որպես օտար լեզվի  ուսուցման որակի բարելավման նպատակով սեմինարների, խորհրդատվությունների, փոխադարձ այցերի կազմակերպմանը:

ԿԳՄՍ նախարարը դեսպանին է ներկայացրել նաև «Ակադեմիական քաղաք» ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը՝ այս համատեքստում ևս ընդգծելով գերմանական հեղինակավոր հաստատությունների հետ համագործակցությունը:

Ժաննա Անդրեասյանը նաև փաստել է՝ մշակույթի ոլորտում ևս առկա է համագործակցության լայն ներուժ՝ ընդգծելով թե՛ կինոարվեստի, թե՛ երաժշտության, թե՛ թանգարանային ոլորտում փոխգործակցության հեռանկարները:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում