Monday, 13 05 2024
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

Մենք տուն ունենք ընտրությունից ընտրություն

Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանի 4-րդ մասնաշենքի 1-ին հարկի բնակիչներին օրեր անց սպառնում է անօթևան մնալը և պարզապես փողոցում հայտնվելը: Բնակիչներից Արմինե Մխիթարյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը ԴԱՀԿ աշխատակիցներն այցելել են իրենց, չորս օր ժամանակ տվել, որպեսզի ազատեն տարածքը: ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիների հավաստմամբ` դրանք նկուղային հարկում գտնվող բնակելի տարածքներ են, իրենք այնտեղ են տեղափոխվել նախընտրական տարում, 2008 թ. ՀՀ Նախագահի ընտրություններից առաջ: «Մեզ ուզում են վտարել` ասելով, որ կառավարության որոշում է, կառավարությունն էլ ասում է, որ պետգույքի վարչության որոշումն է: Պետգույքի վարչությունն էլ իր հերթին պնդում է, որ դա կառավարության որոշումն է: Հիմա ու՞մ հավատանք, ու՞մ դիմենք»,- հարցնում է Արմինե Մխիթարյանը: Նա ասաց, որ այնտեղ ապրողները, որոնք հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ են` կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, անաշխատունակ մարդիկ, չունեին բնակարան: «Ընտրություններից առաջ պետք էր, որ այդ մարդիկ տեղավորվեին, տուն ունենային, դրա համար տվեցին, հիմա էլ ուզում են դուրս անել օրենքի սահմաններում»,-նշեց մեր զրուցակիցը: Հանրակացարանի բնակիչը հիշեցրեց, որ իրենց այդ բնակելի տարածքները հատկացվել են թաղապետ Դավիթ Պետրոսյանի օրոք: «Եթե մեզ պետք է դուրս անեին, ինչու՞ էին մեզ գրանցում այնտեղ: Մենք պարտաճանաչ վճարել ենք բոլոր կոմունալ ծախսերը, իսկ հիմա մեզ չորս օր են տրամադրել, որ դուրս գանք»,- ասում է հանրակացարանի բնակիչը: ՀՀ կառավարության դիմումների և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն էլ «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան արձագանքեց, որ մարդիկ ապօրինի են մտել և այնտեղ բնակություն հաստատել: Սակայն այդպես էլ նա չկարողացավ բացատրել, թե ինչպես են բնակիչները ապօրինի մուտք գործել և զբաղեցրել այդ տարածքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում