TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ։ Հանդիպման ժամանակ Էրդողանն առաջարկել է Ստամբուլում բացել «խաղաղության ու միջնորդության» գրասենյակ։
Բացի այդ, Էրդողանը Բան Կի Մունին առաջարկել է թուրքերենն ընդգրկել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների թվում։ Ի պատասխան՝ Բան Կի Մունը հայտարարել է, որ այդպիսի որոշում կարող են ընդունել ՄԱԿ-ի անդամ երկրները։
Հիշեցնենք, որ ներկայիս դրությամբ ՄԱԿ-ի պաշտոնական 6 լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենն ու ֆրանսերենը։










































