Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Բորելը ԳՀՀԾ-ի մասնակից երկրների հետ քննարկում է բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կապի մեջ է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հետ առնչություն ունեցող բոլոր կողմերի հետ՝ ուսումնասիրելով բանակցությունները վերսկսելու հնարավորությունները: Այս մասին ISNA գործակալությանը հայտնել է Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն:Պաշտոնյան նշել է, որ Բորելը կապի մեջ է Իրանի միջուկային համաձայնագրի բոլոր կողմերի հետ՝ «հաղորդակցության ուղիները բաց պահելու և կառուցողական բանակցությունների վերսկսման հնարավորությունը պահպանելու համար»։

Մասնավորապես, Բորելը շփվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։Ստանոյի խոսքով՝ ԵՄ-ն ուշադիր հետևում է այն որոշումներին, որոնք Թեհրանն ընդունում է համագործակցության հնարավորության վերաբերյալ։Օգոստոսին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է աշխատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնագրին վերադառնալու ուղղությամբ, սակայն դրա համար հարկավոր է փաստաթղթում փոփոխություններ մտցնել։Վերջին տարիներին կողմերը փորձում էին համաձայնեցնել Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման պայմանները։ Մասուդ Փեզեշքիանը նախընտրական ելույթների ժամանակ խոստացել էր աշխատել այս ուղղությամբ։

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Իրանի հետ ստորագրեցին ԳՀՀԾ-ն, որը նախատեսում էր Իրանի դեմ պատժամիջոցների վերացում՝ Թեհրանի կողմից միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ 2018 թ. մայիսին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց միակողմանի հակաիրանական պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանն սկսեց փուլ առ փուլ կրճատել համաձայնագրի շրջանակներում միջուկային ծրագրի սահմանափակման իր պարտավորությունները։ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է որոշակի պայմանների դեպքում միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում