Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Սեպտեմբերի 2-ի ալիեւյան լակմուսը. ապրենք մինչեւ երկուշաբթի

Երեկ սահմանազատման մասով ստորագրված փաստաթուղթը ուզում եմ, որ մենք կարեւորենք: Առաջին անգամ է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում,- մամուլի ասուլիսն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ Կանոնադրությունը եզրակացության համար կուղարկվի Սահմանադրական դատարան, ապա քննարկումներ կլինեն Ազգային ժողովում:

Փաստաթուղթը կհրապարակվի երկուշաբթի օրը: Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա «այն արդեն իսկ բացահայտված է: Ալմաթիի հռչակագիրը սահմանվելու է որպես բազային սկզբունք»՝ ասել է Փաշինյանը:

Օգոստոսի 30-ին ստորագրված փաստաթուղթը, թեև ստորագրվել է այդ օրը, կհրապարակվի սեպտեմբերի 2-ին: Սա կապված է Ադրբեջանի «խնդրին» հետ: Սեպտեմբերի 1-ին Բաքուն անցկացնում է խորհրդարանի արտահերթ ընտրություններ, և Օգոստոսի 31-ը «լռության օր» է՝ քարոզչություն չի իրականացվում:

Ստացվում է, որ փաստաթուղթը կհրապարակվի այն ժամանակ, երբ Ադրբեջանում քվեարկությունը կկայացած լինի, և նախնական արդյունքները՝ արձանագրված:

Բաքվի իշխանական մամուլը գրել է, որ Հայաստանում «նշել են Ադրբեջանի հետ սահմանազատման հիմքը: Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ սահմանի բոլոր հատվածներում դելիմիտացիայի և դեմարկացիայի հիմքը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրն է»:

Խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ այդ բովանդակությամբ փաստաթղթի հրապարակումը կարո՞ղ էր Ադրբեջանում «ռումբի պայթյունի էֆեկտ ունենալ» եւ քվեարկության արդյունքների վրա էական ազդեցություն թողնել:

Կա՞ պայմանավորվածություն, որ կողմերը ստորագրված փաստաթուղթը հրապարակելու են միաժամանակ եւ իշխանության իդենտիկ մարմնի կողմից: Հայաստանն, օրինակ, փաստաթղթի ստորագրման մասին հաղորդագրություն տարածել է ԱԳՆ, Ադրբեջանը՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովի անունից:

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Կանոնադրությունը համաձայնեցվել է երկկողմ բանակցությունների արդյունքում: Այսինքն՝ երրորդ, միջնորդ կամ մոդերատոր կողմ չկա, հետեւաբար փաստաթուղթը երկու օրինակից է:

Կարող է ավելորդ կասկածամտության թվալ, բայց ո՞րն է երաշխիքը, որ Բաքուն փաստաթուղթը հրապարակելու է այն բովանդակությամբ, որը համաձայնեցվել է:

Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման իրավական հիմք ընդունելու հարցում Բաքուն ի սկզբանե վերապահումներ է ունեցել, եթե չասենք, որ մշտապես դիմադրել է ամենաբարձր՝ նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով:

Ի՞նչ է փոխվել, որ նա համաձայնել է Կանոնադրության տեքստում նման ձեւակերպման: Ադրբեջանի համար դա խորքային խնդիր է, որովհետև ի սկզբանե ԱՊՀ կազմավորման հիմնարար փաստաթղթերը խորհրդարանական վավերացում չեն անցել: Ադրբեջանն ԱՊՀ-ին անդամակցել է միայն 1993թ.-ին՝ Հեյդար Ալիեւի իշխանության վերադառնալուց հետո:

Ալիեւին ի՞նքն է որոշել, որ պետք է մնա հոր պարտավորությանը հավատարիմ, թե՞ ինչ-որ մեկը նրան դիվանագիտական «ճկունություն» է հուշել: Ո՞վ է այդ «ինչ-որ մեկը»:

Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ է գնահատում սահմանազատման Կանոնադրության նշանակությունը: Բայց հաշվարկվա՞ծ է, թե դա Ադրբեջանի համար սկզբունքային ինչ կարեւորություն ունի: Երբ Հեյդար Ալիեւին հարցրել են, թե ինչու՞ Քիուեսթի փաստաթուղթը չի ստորագրել, պատասխանել է, որ նույնիսկ ընտանիքի անդամներին չի կարողացել համոզել: Իլհամ Ալիեւը բռնապետ է, բայց ո՞վ է վստահ, որ պայմանավորվածություններից խուսափելու համար դեմոկրատի կեցվածք չի ընդունի:

Երկուշաբթին լակմուսի թուղթ է: Ապրենք մինչեւ երկուշաբթի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում