Զգուշացում. տեսանյութը պարունակում է մահացածին ներկայացնող կադրեր
Մյասնիկյանի պողոտայում վաղ առավոտից երթևեկությունը փակ է: Ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ տարբեր ուղղություններով իրականացնում են ծանր հանցագործների վնասազերծման գործողություն:
Մեր տեղեկություններով, առնվազն երեք հանցագործ է վնասազերծվել: Հետապնդվողների Mercedes մակնիշի, 60 ՕՕ 086 պետհամարանիշի ավտոմեքենան ենթարկվել է վթարի, իսկ դրանում գտնվողներից մեկը փորձել է դիմել փախուստի: Նա բարձրացել է մոտակա ժայռը, այնտեղից` վայր ընկել ու մահացել: Եվս մեկ հետապնդվողի հաջողվել է ձերբակալել:
«Առաջին լրատվական»-ի` ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ հանցագործները կապ ունեն վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ, որոնք կատարվել են բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում, որոնցից վերջինը պատահել էր ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանում:








































