Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում օգոստոսի 27-ին տեղի ունեցավ 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը մեկնարկել է ՀՀ պետական օրհներգով և ՃՇՀԱՀ հիմնով: Այնուհետև՝ բուհի 5 ֆակուլտետների շրջանավարտներն իրենց իմացության և վարպետության խորհրդանշական դրոշներն են փոխանցել առաջին կուրսեցիներին: Այս տարի ՃՇՀԱՀ-ն թողարկել է 655 շրջանավարտ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ողջունելով ներկաներին և շնորհավորելով օրվա կապակցությամբ, անձամբ հանձնեց բուհի Շինարարության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածների դիպլոմները:

«Արդեն երրորդ անգամ մասնակցում եմ նման միջոցառման և ամեն անգամ շատ ավելի մեծ բավականություն եմ ստանում հետևյալ կարևոր փաստերի բերումով. նախ՝ ամեն հաջորդ միջոցառմանը մենք ֆիքսում ենք, որ համալսարանում կա ավելի մեծ ձեռքբերում՝ քանակական ու որակական առումով, որովհետև և ուսանողների թիվն է ավելանում, և մի շարք ծրագրեր կան, որոնք ամեն տարի ավելի մեծ առաջընթաց են գրանցում: Տարբեր ուղղություններով բավականին լավ զարգացում կա: Ուրախ եմ, որ մենք միասին ամեն տարի արձանագրում ենք, որ մեր նախարարության և համալսարանի միջև համագործակցությունն էլ ավելի է խորացել, տարբեր ուղղություններով աշխատում ենք: Պետք է նաև նշեմ, որ մենք ոչ միայն ընթացիկ, այլ բազմաթիվ ապագա մեծ ծրագրեր ունենք և մեծ հույս ունենք, որ կշարունակենք աշխատել միասին, որպեսզի կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել»,-ասաց Սանոսյանը:

Օրվա առթիվ շրջանավարտներին շնորհավորեցին, բարի երթ մաղթեցին և բուհի մյուս ֆակուլտետների գերազանց շրջանավարտների վկայականները հանձնեցին նաև Քաղաքաշինության կոմիտեի և ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը և ՀՀ վաստակավոր, ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը:Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանն էլ դիպլոմներ հանձնեց այն շրջանավարտներին, որոնք իրենց մասնագիտական գործունեությունը սկսել են հենց բուհի տարբեր ստորաբաժանումներից:«Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ամբիոնի վարիչները, դեկանները և ողջ անձնակազմն ամեն ինչ արել են ձեզ հաղորդելու ժամանակին համահունչ հմտություններ ու կարողություններ, որոնց շնորհիվ դուք կգտնեք ձեր ուրույն տեղն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում»,- դիմելով շրջանավարտներին՝ համոզմունք հայտնեց ռեկտորը:Նրա խոսքով՝ համալսարանի առաջնային նպատակն է ուսանողին զինել լավագույն մասնագիտական գիտելիքով, որն իրագործելու համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները:ՃՇՀԱՀ Շինարարության ֆակուլտետի շրջանավարտ Մանե Մարգարյանը նշեց, որ ուսումնառության առաջին տարում ծանոթանալով շինարարության առանձնահատկություններին, ընտրել և ավարտել է Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժինը:

«Կրթության երրորդ տարում փոխանակման ծրագրով ես ու մի քանի այլ ուսանողներ կես տարի կրթություն ստացանք արտասահմանում: Դա փորձի շատ լավ հնարավորություն էր: Ավարտելուց հետո արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում եմ մասնագիտությամբ»,-նշեց շրջանավարտը՝ մանրամասնելով, որ ներկայում ճանապարհաշինական ընկերությունում ինժեներ է աշխատում՝ իրականացնելով շենքերի նախագծում և հաշվարկ: Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ նպատակ ունի ուսումը շարունակել արտասահմանում: Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանի դիտարկմամբ՝ հանրապետությունում շինարարության տարեցտարի աճող ծավալներին զուգահեռ, շինարարության ու ճարտարապետության մասնագիտություներն ավելի պահանջված են դառնում, ուստի յուրաքանչյուր տարի բուհի ուսանողների թիվն աճում է մոտ 20 տոկոսով:«Վերջին երկու-երեք տարում ուսումնասիրել ենք շուկան, հասկացել ենք, թե ինչ պրոգրեսիվ ծրագրեր ունենք և այդ ամբողջը ներառել ենք մեր ուսումնական պրոցեսներում: Այսօր մեր ուսանողները յուրաքանչյուր մասնագիտությամբ 4-5 համակարգչային ծրագրեր են անցնում, որոնք կիրառելի հաշվարկային ծրագրեր են»,-ասաց դեկանը՝ հույս հայտնելով, որ բուհի շրջանավարտներն իրենց ուրույն տեղը կգտնեն աշխատաշուկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում