Sunday, 12 05 2024
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը

Orange-ում աշխատանք գտնելու համար հրապարակ հասնել պետք չէ

Orange-ը բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ընկերությունում աշխատանքով կամ ստաժով, առաջարկում է դիմել առցանց` ստեղծելով Հայաստանում առաջին նմանօրինակ համակարգը: Այսուհետ job.orangearmenia.am կայքում կարելի է ոչ միայն լրացնել դիմում-հայտը ներկայում թափուր և պարզապես դիմողին հետաքրքիր աշխատատեղի կամ հայտարարված պրակտիկայի հնարավորության համար, այլ նաև թարմացնել տվյալները և հետևել դիմումի և հարցազրույցի պատմությանը անձնական հաշվի միջոցով:
«Մեկ տարվա ընթացքում մենք ներկայացրինք բազմաթիվ նորարարություններ մեր բաժանորդների համար: Այժմ ցանկանում ենք մեր նորարարական մոտեցումը տարածել նաև այլ ոլորտներում, մասնավորապես աշխատանքի ոլորտում: Այս գործիքի շնորհիվ մեզ դիմողները կարող են ոչ միայն առանց տեղաշարժվելու աշխատանքի դիմել Orange-ում, այլ նաև օգտվել Orange-ի` միջազգային ընկերություն լինելու առավելությունից, քանի որ կարելի է դիմել աշխատանքի կամ պրակտիկայի համար ոչ միայն Orange Արմենիայում, այլ նաև մեր մայր ընկերությունում` Ֆրանս Տելեկոմ Խմբում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Չնայած այն բանին, որ Orange-ի թիմն արդեն հիմնականում ձևավորված է, և մեծ հավաքագրման փուլն ավարտված է, ընկերությունը պարբերաբար ունենում է թափուր աշխատատեղեր: Orange-ը ստանում է բազմաթիվ դիմումներ, որոնք հաճախ ոչ ճիշտ և չհամակարգված են հասնում ընկերության մարդկային ռեսուրսների բաժին: Այսուհետ յուրաքանչյուր թեկնածու, կայքում ուսումնասիրելով ընկերության կառուցվածքը, կարող է գտնել իրեն հետաքրքրող աշխատանքը և դիմել կոնկրետ աշխատանքի համար:
«Պարտադիր չէ, որ դիմողին հետաքրքրող պաշտոնն այդ պահին թափուր լինի: Դիմողը կարող է դիմել նաև ոչ թափուր պաշտոնի համար և մշտապես թարմացնել իր տվյալներն առցանց: Ծրագիրը շատ պարզ և նույնիսկ զվարճալի է, և կայքի այցելուին թույլ է տալիս իսկույն զգալ Orange-ի ոգին ու ոճը: Սա իհարկե նաև հնարավորություն է ընձեռում մեզ խուսափել թղթի անիմաստ վատնումից», ասաց Orange-ի Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մարինե Ազնաուրյանը:
Համակարգը թեստային ռեժիմով աշխատել է արդեն հոկտեմբեր ամսվանից: Երկու ամսվա ընթացքում Orange-ն առցանց համակարգի միջոցով ստացել է մոտ 1500 դիմում, որոնք արդեն ընկերության տվյալների բազայում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում