Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ստարտափ հիմնելու առաջին քայլերը՝ «Մեկնարկի՛ր» ծրագրի աջակցությամբ

Ինչպե՞ս հաջողել ստարտափ հիմնելու հարցում, այն դարձնել պահանջված բիզնես և նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Վայոց ձորի մարզի զբոսաշրջային ուղիներին տիրապետող Սոֆիկ Կարապետյանը համոզված է, որ տարածքի դիտարժանությունն ամբողջ ծավալով բացահայտված չէ: Ավագ դպրոցի աշակերտուհին ժամանակ առ ժամանակ մտածել է իր նախասիրությունը բիզնես-նախագիծ դարձնելու մասին, բայց անհրաժեշտ փորձի պակասը խանգարել է ավելի համարձակ քայլեր կատարել: Viva-ի գլխավոր գործընկերությամբ իրականացվող «Մեկնարկի՛ր» ծրագիրը սպասված ու անհրաժեշտ հարթակ է դարձել նրա համար: «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի և Մեդիամաքսի ընտրությամբ Սոֆիկը համալրել է ծրագրի 12 մասնակիցներից բաղկացած թիմը և սկսել է ուսումնասիրել առաջատար ընկերությունների ստարտափ հիմնելու փորձը, հնարավոր խոչընդոտներն ու առաջ շարժվելու մեխանիզմը:

Սոֆիկն ուզում է տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությամբ զբոսաշրջային նոր վայրեր  ներկայացնել մեր երկիր այցելող օտարերկրացիներին, նրանց առօրյան դարձնել հետաքրքիր և առավել հարմար: Համոզված է՝ կարելի է բջջային այնպիսի հավելված ստեղծել, որն արդյունավետ կլինի օգտվողի համար և նոր թափ կհաղորդի զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը: Իր համար կարևոր ձեռքբերում է համարում «Մեկնարկի՛ր» ծրագրին մասնակցելու հնարավորությունը և փորձում է առավելագույնը ստանալ հաջողված փորձի ուսումնասիրությունից: Շատ կարևոր է համարում տարիքային իր խմբի համար նման ծրագրի առկայությունը:

«Երբ առաջին անգամ ծանոթացա «Մեկնարկի՛ր» ծրագրի բովանդակությանը, կարդացի, թե ինչ հնարավորություններ է տալիս այն, միանգամից հասկացա, որ ծրագիրը լավագույն լուծումն է իմ գաղափարի համար: Մշտապես մտածում էի, թե ինչու զբոսաշրջիկը չի կարող ուղղակի գալ մեր գյուղ՝ Արենի, և ինքնուրույն, ինչ-որ հավելվածի միջոցով, որոշել իր ուղին: Տեխնոլոգիաներն այնպիսի զարգացում են ապրել, որ կյանքն առանց բջջայինի պատկերացնելն ուղղակի անհնար է: Հավելվածի հիմնական առավելությունն այն է, որ երբ զբոսաշրջիկը գա Վայոց ձոր, չի գնա միայն շատ ծանոթ վայրեր: Օրինակ՝ կարող է տեսնել ոչ միայն Նորավանքը, այլև Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի ճարտարապետը Մոմիկն է: Աշխատում եմ երազանքս իրականություն դարձնել: Կարելի է ասել՝ էսպիսի ծրագրերը բացառիկ են. դժվար է հեշտությամբ գտնել ծրագիր, որտեղ երիտասարդը կարող է ինքնադրսևորվել և ճանաչել ինքն իրեն»,- ասում է Սոֆիկ Կարապետյանը:

Ծրագրի երկրորդ փուլում մենթորների ղեկավարությամբ աշխատարաններին մասնակցությունը ևս կարևոր է Սոֆիկի համար: Փոքրիկ խմբերում ներգրավված մասնակիցներն իրենց մտքերն ու առաջարկությունները քննարկելու և դրանցում հաջողելու հավանականությունը գնահատելու հնարավորություն կունենան:

Կրթական ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև մրցույթ: Աշխատարաններում մշակված և մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում