Ֆրանսիայի դատարանը պատասխանատվության է ենթարկել երկու մուսուլմանուհիների`դեմքը փակող շոր` նիկաբ կրելու համար: Այդ շորը փակում է կնոջ ողջ դեմքը, բացի աչքերից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հինդ Ախմասն ու ՔենզաԴրիդերըտուգանվել են 200 եվրոյի չափով: Նրանք դարձել են Ֆրանսիայի առաջին քաղաքացիները, ովքերտուգանվել են վերջերս ընդունված օրենքի համաձայն, որը մեծ աղմուկ էր բարձրացրել այդ երկրում: Կանայք հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Որոշ մուսուլմանական կազմակերպություններ նշում են, որ ապրիլին այս օրենքն ընդունելուց հետո շատացել են նիկաբով կանանց վրա հարձակումները: