Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

1.5 մլն դոլար՝ բարձրագույն կրթության ինովացիոն հիմնադրամի ստեղծման համար

Համաշխարհային բանկը 1.5 մլն դոլարի չափով վարկ է տրամադրելու ՀՀ կառավարությանը՝ բարձրագույն կրթության ինովացիոն հիմնադրամ ստեղծելու նպատակով: Հիմնադրամի հիմնական խնդիրը համալսարանների համար դրամաշնորհային ֆինանսավորման աղբյուրներ ապահովելն է:

ՀԲ փորձագետ Սեզար Ջամալն «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց, որ հիմնադրամը կբացվի 2012 թ. հունվարին, իսկ առաջին դրամաշնորհային մրցույթի հայտարարությունը կլինի մարտ-ապրիլին: Առանձին դիմող համալսարանի համար դրամաշնորհի չափը կլինի 150-300 հզ. դոլար, միաժամանակ համալսարանը մինչև 10% գումար պետք է ներդնի, իսկ համատեղ ծրագրերի համար, որոնց մի քանի ԲՈՒՀ կմասնակցի, 500-700 հզ. դոլար: Ս.Ջամալը նշեց, որ 1.5 մլն դոլարը հատկացվում է հիմնադրամի ծրագրերի առաջին փուլի համար, իսկ երկարաժամկետ ծրագրերի համար փնտրում են ֆինանսավորման աղբյուրներ:

ԲՈՒՀ-երը պետք է կազմեն առաջարկներ և ներկայացնեն հիմնադրամին, լավագույն առաջարկները, որոնք կվերաբերեն կրթության որակի բարձրացմանը, նորարարությունների ներդրմանը, ուսանողների ներգրավվածությանը, կստանան ֆինանսավորում:

«Ե՛վ մասնավոր, և՛ պետական համալսարանները իրավունք կունենան դիմել հիմնադրամին: Լավագույն առաջարկները կընտրվեն մրցութային կարգով: Այժմ աշխատում ենք ֆինանսավորման մեխանիզմների վրա: Մեր նպատակն է ինտեգրել կրթությունը, գիտահետազոտական աշխատանքները և աշխատաշուկան, տրամադրել ֆինանսավորում, որպեսզի նրանք իրականացնեն իրենց որակի բարձրացում`ուսումնական մեթոդների, դասավանդման, կրթական ծրագրերի, նոր դասախոսներ հրավիրեն համալսարան»,- ասաց Ս.Ջամալը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանի կարծիքով՝ կարևոր է ոչ թե առանձին գիտական ծրագրերի ֆինանսավորումը, այլ միջավայրի ստեղծման ֆինանսավորումը: Նրա խոսքով՝ պետք է լինի խորհրդատվական խումբ, որը կհուշի, թե ինչ ուղղությամբ ծրագրեր իրականացվեն. «Այսօր որակյալ ծրագրերի և որակյալ միջավայրի անհրաժեշտություն կա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում