20-ամյա անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը անկախությունն է,-մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Այդ գաղափարը մենք իսկապես երկար դարեր հետո նորից ձեռք ենք բերել: Սա չափազանց կարևոր է, և իհարկե, այս մեծ նվաճման հետ միասին ունենք դեռևս խնդիրներ՝ հատկապես սոցիալական ոլորտում: Բնական է, դրանք պետք է լինեին, բայց մենք կարևորին հասել ենք:
Եվ այս 20 տարիների համար բոլոր իշխանությունները իրենց մասնակցությունն են ունեցել ժողովրդավարական արժեքները արմատավորելու, քաղաքացիական հասարակություն կառուցելու և ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքների ուղղությամբ շարժվելու համար»,- ավելացրեց Վարդան Բոստանջյանը:







































