Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Նոր համաձայնագիրը կփոխարինի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև 1961, 2000 և 2001 թվականներին ստորագրված հիմնարար փաստաթղթերին:
Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների ընթացքում համաձայնագիրն անվանել է «հիմնարար փաստաթուղթ, որը կլինի երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը»:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ընդլայնված կազմով ռուս-կորեական բանակցություններից, ինչպես նաև Պուտինի և Կիմ Չեն Ընի երկարատև առանձնազրույցից հետո։











































