Սլովենիայի պառլամենտն անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը և վարչապետ Բորուտ Պահորին: Ինչպես հայտնում է BBC-ն, երկրի պառլամենտը կոալիցիոն կառավարությանը մեղադրել է կոռուպցիայի և տնտեսական խնդիրները լուծելու անկարողության մեջ:
90 պատգամավորներից միայն 36-ն են աջակցություն հայտնել կառավարության վարած քաղաքականությանը, 51-ը դեմ են քվեարկել:
Սլովենիայում քաղաքական ճգնաժամը ի հայտ է գալիս այդ երկրի համար ծանր ժամանակներում: Սլովենիան տնտեսական դժվարությունների մեջ է, պետական պարտքի հետ կապված՝ ճգնաժամից դուրս գալու նպատակով այդ երկիրը հնարավոր է դիմի Եվրոպայի ապահովագրական ֆոնդին:








































