Մայամին ենթարկվել է հսկայական կակղամորթների հարձակման, որը մեծ անհարմարություններ է ստեղծում տեղի բնակիչների համար: Խոսքը ախատինա խխունջների մասին է, որոնք հասնում են 18-22 սմ երկարության և սիրում են սնվել պատի ծեփով:
Խխունջները հայտնվել են Մայամիի հյուսիս-արևմուտքում: Բնակելի տներին հասցվելիք վնասից բացի, դրանք վտանգ են ներկայացնում նաև մարդկանց կյանքի համար, քանի որ հանդիսանում են միկրոսկոպիկ որդերի կրող, որը կարող է մարդկանց փոխանցել մենինգիտի վիրուսը:
Ինչպես նշում է NPR.org կայքը, այս խխունջներին գրավում է աղբը և կենդանիների համար նետված կերը:
Ինչպես նշել է Ֆլորիդա նահանգի Գյուղատնտեսության և սպառողական ծառայությունների վարչության մասնագետ Ռիչարդ Գասկալը, ԱՄՆ-ում նման տիպի խխունջներ պահելն արգելված է: Սակայն մարդիկ այն ներմուծում են մաքսանենգ ճանապարհով: Գասկալը հիշում է 60-ական թվականների կեսերին տեղի ունեցած այն դեպքը, երբ մի տղա, որը հանգստանալիս է եղել Հավայան կղզիներում, Մայամի էր բերել երկու ախատինի: Արդյունքում այդ երկուսի քանակը ավելացել և հասել էր 17000-ի:
Նման խխունջների հայտնաբերման դեպքում խորհուրդ է տրվում դիմել Ֆլորիդա նահանգի Գյուղատնտեսության և սպառողական ծառայությունների վարչության մասնագետներին, որոնք կվերցնեն խխունջները և կոչնչացնեն հատուկ սառնարաններում:








































