ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2011 թվականի օգոստոսին անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 12.5%-ով: Այս մասին ասվում է ՀՀ ԱՎԾ հաղորդագրության մեջ: Օգոստոսին հուլիսի նկատմամբ աճը կազմել է 7.8%:
Տարեկան կտրվածքով զգալի աճ է արձանագրվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում` 21.3%: Ընդ որում, օգոստոսին ամսական աճը հուլիսի նկատմամբ կազմել է 61.9%:







































